Իրադարձային
-ից
-ը
16:15 • 24.04.21Յաիր Լապիդն Իսրայելի Կնեսետին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օրինագիծ է ներկայացրելԻսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հավատում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա Կնեսետին օրինագիծ է ներկայացրել՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
16:08 • 24.04.21106 տարվա արնահոսող վերք. թուրքական պարբերականի անդրադարձը Հայոց ցեղասպանությանըԹուրքական Gazete Karınca պարբերականը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել, որում 8 կետով նկարագրել է Ցեղասպանության դեպքերը:
15:52 • 24.04.21Անհետ կորած սուզանավի անձնակազմի 53 անդամից ոչ մեկ չի փրկվել. Ինդոնեզիայի ռազմածովային ուժերԻնդոնեզիայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ սուզանավի որոնման ընթացքում, որն անհետացել էր ապրիլի 21-ին, նավի վրա հայտնաբերվել են իրեր՝ անձնակազմի անդամների աղոթքի գորգեր, տորպեդոյի խողովակի մասեր, ինչպես նաև վառելիքով ու քսանյութերով լի տարաներ, գրում է Al Jazeera-ն:
15:49 • 24.04.21«Այլևս երբե՛ք». Լևոն Արոնյանի թվիթերյան գրառումը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբՀայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը իր թվիթերյան էջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել:
15:45 • 24.04.21«Ես պետք է ճոխ անեմ, դու՝ մի քիչ անես, հո դու իմ պես չես կարող, ամեն մարդ իր հնարավորությունների սահմանում». Գագիկ Ծառուկյանը՝ որդու հարսանիքի մասին (տեսանյութ)Անդրադառնալով սպասվող արտահերթ ընտրություններին՝ նա նախ ասաց, որ պետք է պայքարեն ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանման դեմ, սաստեն, որ նման բաներ թույլ չտան։
15:45 • 24.04.21«Չմոռանանք պատմությունը, որ այն չկրկնվի իր մութ կողմերով». Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահՉեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը կոչ է արել չմոռանալ պատմությունը, որպեսզի այն չկրկնվի իր մութ կողմերով: Այս մասին Վոնդրաչեկն ասել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ «Արմենպրես»-ին փոխանցած իր ուղերձում:
15:26 • 24.04.21«Միլիոնավոր հայերի համար վերքը դեռ բաց է. կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը»․ ԵԺԿ ղեկավարՄիլիոնավոր հայերի համար Ցեղասպանության վերքը դեռ բաց է։ Թուրքիայի իշխանությունների կողմից Ցեղասպանության ժխտումը թույլ չի տալիս հաշտվել անցյալի հետ։ Իմ երկրը՝ Գերմանիան, լավ գիտի՝ որքան դժվար է նայել պատմության աչքերին ու պատասխանատվություն ստանձնել։ Բայց դա հաշտության և․․․
15:20 • 24.04.21«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում և արդարության կարելի է հասնել միայն այս հողերում». Կարո ՓայլանԹուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը իր թվիթերյան էջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել:
15:12 • 24.04.21Աննա Հակոբյանը դստեր ու որդու հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր ու որդու հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
15:03 • 24.04.21«Բա՛վ է արդեն, ճանաչե՛ք 1915-ին իրագործված Հայոց ցեղասպանությունը». Հենրիխ Մխիթարյան«Ես հայ եմ և հպարտ եմ դրանով։ Ես գիտեմ՝ ինչ նշանակություն ունի ապրիլի 24-ը։ Բավ է արդեն։ Ճանաչեք 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանությունը»,- գրել է հայ ֆուտբոլիստը։ Մեկ այլ հրապարակման մեջ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են․․․
14:39 • 24.04.21Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացումների մասինԶրույցի ընթացքում շարունակվել է քննարկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Գոհունակությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ:
14:35 • 24.04.21«Թուրքիան Ցեղասպանությունը շարունակում է առայսօր՝ հայ ժողովրդի դեմ չդադարող ագրեսիայի ձևով. դրա ճանաչումն ազդակ կլինի առ այն, որ Անկարայի անպատժելիության ժամանակաշրջանն ավարտվել է». America Magazine«Վերջին երկու տասնամյակների ընթացքում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետքայլ է կատարել ժողովրդավարությունից, ճնշում է քաղաքացիական հասարակությանը և փորձում է բնաջնջել ամբողջ տարածաշրջանի փոքրամասնություններին, մինչդեռ Միացյալ Նահանգները միամտորեն համատում էր...
14:29 • 24.04.21«Մենք կշարունակենք միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը». Կիպրոսի նախագահը թվիթերյան գրառում է արելԿիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ թվիթերյան գրառում է արել` ընդգծելով, որ Կիպրոսը կշարունակի ջանքերը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու ուղղությամբ:
14:14 • 24.04.21«Հանուն նրա, որ այն այլևս երբեք չկրկնվի». Իտալիայի նախկին փոխվարչապետ, Սենատի անդամ Մատեո Սալվինին ուղերձ է հղել Ցեղասպանության տարելիցինԻտալիայի Սենատի անդամ, նախկին փոխվարչապետ, LEGA կուսակցության գլխավոր քարտուղար Մատեո Սալվինին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Իտալիայի Սենատի անդամի ուղերձը.
14:09 • 24.04.21Գլենդելում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի մոմավառություն է անցկացվել. մասնակիցները Բայդենին կոչ են արել ճանաչել ՑեղասպանությունըԱՄՆ-ի Գլենդել քաղաքում անցկացվել է մոմավառություն ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա են եղել նահանգային և քաղաքային կառույցների պատասխանատուներ:
