Իրադարձային
-ից
-ը
16:07 • 13.04.21Այսօրվանից Հայաստանում սկսվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացըՊատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով` ռիսկի խմբերի շրջանում:
15:57 • 13.04.21Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. քննարկվել են ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցերՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:
15:54 • 13.04.21Արդշինբանկը Visa-ի հետ գործարկել է «էլեկտրոնային դրամապանակ» մոբայլ բանկինգ հավելվածումԱրդշինբանկը 2020թ.–ին Visa միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է Հայաստանում Visa քարտերի խոշորագույն թողարկողը։
15:45 • 13.04.21ԱՀԿ-ն կոչ է արել դադարեցնել վայրի կաթնասունների վաճառքը պարենային շուկաներումԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանդես Է եկել ավանդական պարենային շուկաներում վայրի կաթնասունների վաճառքի դադարեցման օգտին՝ մարդանց վարակի փոխանցման ռիսկերը նվազեցնելու համար:
15:13 • 13.04.21Ազգային ժողովը Լևոն Բունաթյանին չընտրեց ՀԾԿՀ անդամ (տեսանյութ)Փակ գաղտնի քվեարկությամբ թեկնածուն ստացավ 13 կողմ և 36 դեմ ձայն: Նկատենք, որ թեկնածուին առաջադրել էր «Իմ քայլը» խմբացությունը:
15:08 • 13.04.21«Հուսամ` ռուսաստանցիների գոնե մի մասը կհրաժարվի հանգստանալ Թուրքիայում»․ ՌԴ խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակԿոսաչյովը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ Ղրիմի միացումը ՌԴ-ին չճանաչելու սկզբունքային որոշման մասին, ինչպես նաև այն, որ Ղրիմում և Սևաստոպոլում ապրում է շուրջ 2,5 միլիոն ռուսաստանցի, որոնց Թուրքիայի նախագահն այդպիսով հրաժարվում է ազատ մարդիկ համարել։
15:05 • 13.04.21«Ալիևը վիրավորում է հայ զինվորների հիշատակը»․ Եվրոպական խորհրդարանի հույն պատգամավորն անդրադարձել է Բաքվում բացված ռազմական ավարի պարկինՀույն քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի անդամ Նիկոս Անդրուլակիսը դատապարտել է Բաքվում բացված ռազմական ավարի պարկը, հայտնում է Greek City Times-ը։
14:50 • 13.04.21ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի նախագահը մտահոգված է ԼՂ պատերազմից հետո գերեվարված անձանց ճակատագրովԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի հանձնաժողովի նախագահ Պիեռ Ալան Ֆրիդեզը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով գերեվարված և անհետ կորած անձանց ճակատագրով:
14:49 • 13.04.21ԵԽ պատգամավորը կոչ է արել Եվրոպային կոտրել լռությունը Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հարցումԵվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի: Այս մասին գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, որն օրերս այցելել էր Հայաստան:
14:45 • 13.04.21ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի արարքը՝ լրագրողին հարվածելը, իրավական ընթացք չի ստանա.ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցելՆախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-հայտնեցին ՀՔԾ-ից:
14:44 • 13.04.21ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Տիգրան ԱթանեսյանՀուսամ, որ վարույթ իրականացնող մարմինը՝ ՀՀ ԱԱԾ-ն, այս անգամ կունենա անհրաժեշտ արիություն ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչին գոնե հարցաքննության հրավիրելու համար
14:09 • 13.04.21Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել «ՎԵՏՕ» շարժման ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ. Անի ՍամսոնյանԱպրիլի 7-ին Կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դիմել էի ՀՀ Ոստիկանություն։
14:07 • 13.04.21Նիկոլն 5 ամսում իր առաջարկած 6 ամսվա ճանապարհային քարտեզից միայն 2 կետով է առաջ շարժվել, այն կետերով, որոնք կապ ունեն իր անձնական իշխանությունը փրկելու հետ․ Կ․ ՎրթանեսյանՄասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:
14:03 • 13.04.21Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ Դատական նիստը հետաձգվեցԲացի այդ, կորոնավիրուսային հիվանդության թեստ է հանձնել նաև նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը, ով նույնպես այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
13:56 • 13.04.21ՌԴ-ի և Ադրբեջանի զինվորականների սերտ երկխոսության ընթացքում քննարկվում է ԼՂ-ում «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորների հայտնաբերման թեման. Պեսկով«Զինվորականների գծով իրականացվում է սերտ երկխոսություն, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը», - պատասխանել է Կրեմլի խոսնակը` անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք «Իսկանդեր»-ի բեկորների հայտնաբերման թեման բարձրացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում:
