Իրադարձային
-ից
-ը
23:57 • 15.03.21Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ 130 տոննա հումանիտար բեռ տեղափոխող 7-րդ շարասյունն է հասել ՔարվաճառՌուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև:
23:49 • 15.03.21Բայդենը շարունակում է աջակցել միասեռական զույգերին՝ անկախ Վատիկանի որոշումիցԱՄՆ նախագահ, կաթոլիկ Ջո Բայդենը շարունակում է կողմ հանդես գալ միասեռ ամուսնություններին՝ անկախ այն հանգամանքից, որ Վատիկանը հրաժարվել է օրհնել նման ամուսնությունները:
23:30 • 15.03.21Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն՝ հղում անելով երկրի Հանրային հեռուստատեսությանը, ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են 19:25-ին:
23:02 • 15.03.21Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի. տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է. shamshyan.comԻնչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն թաղամասի բնակիչ 30-ամյա Անուշավան Ք.-ի դին:
22:27 • 15.03.21Արդյո՞ք Բայդենը պատճառ ունի չճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Ahval NewsԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ստորագրահավաք է սկսել նախագահ Ջո Բայդենին ուղղված երկկուսակցական նամակի համար, որով կոչ է անում վերջինիս պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
22:09 • 15.03.21Ծննդկան Մերի Մարգարյանի ու նորածնի մահվան գործով բժիշկների արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կներկայացվիԲախշյանն ու Բաբելյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
21:06 • 15.03.21Իսպանիայում սկսում են փորձարկել 4-օրյա աշխատանքային շաբաթվա նախագիծըԻսպանիան կարող է դառնալ առաջին երկրներից մեկն աշխարհում, որտեղ կփորձարկվի 4-օրյա աշխատանքային շաբաթը, քանի որ կառավարությունը համաձայնել է մեկնարկ տալ փորձնական նախագծին:
20:08 • 15.03.2144-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրությունը լռությամբ է արձագանքել Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործողություններին. ՌԴ-ում ՀՀ դեսպան«44-օրյա պատերազմի ընթացքում լավագույն դեպքում չեզոքություն ենք նկատել, վատագույն դեպքում՝ տարրական անտարբերություն, երբ ոչնչացնում էին քաղաքներ և գյուղեր և արգելված զինամթերքներ էին կիրառում: Միջազգային հանրությունը լռություն է պահպանել՝ ի պատասխան այդ գործողությունների»,- ասել է դիվանագետը:
19:34 • 15.03.21Արա Աբրահամյանը միջազգային մրցանակ է հանձնել ռուս լրագրող և զինթղթակից Սեմյոն ՊեգովինՌուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ և զինթղթակից Սեմյոն Պեգովին հանձնել է «СОГЛАСИЕ-2020» միջազգային մրցանակը:
19:25 • 15.03.21Միջնակարգ կրթությունը, Ֆեյսբուքի, Ինստագրամի, Օդնոկլասսնիկիի էջերը ներկայացնելը պարտադիր են, բարձրագույն կրթությունը, աշխատանքային փորձը՝ ոչ. ԱՆ-ն պարեկային ծառայության համար 15-17 մլն եվրո կծախսիՈւսուցումը տևում է 5 ամիս, դիմորդները 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիներ են, որոնք ունեն առնվազն միջնակարգ կրթություն, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում:
18:26 • 15.03.21Ռուսական «Նովայա գազետա» պարբերականը հայտնել է խմբագրության շենքի դեմ իրականացված «քիմիական հարձակման» մասինՄոսկվայում գտնվող շենքը, որտեղ տեղակայված է ռուսական «Նովայա գազետա» պարբերականի խմբագրությունը, «քիմիական հարձակման» է ենթարկվել:
17:57 • 15.03.21Թալեաթի սպանությունից 100 տարի անց․ ՀՅԴ–ականները Թեյլերյանի հուշարձանի մոտ էին (տեսանյութ)100 տարի առաջ այս օրը՝ մարտի 15ին, հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Օսմանյան կայսրության նախկին վարչապետ, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ Այս կապակցությամբ ՀՅԴ–ականները գնացել է
17:44 • 15.03.21Վատիկանը հայտնել է, որ Կաթոլիկ եկեղեցին չի կարող օրհնել միասեռական միություններըՎատիկանը հայտնել է, որ միասեռական միություններն չեն կարող օրհնվել քահանաների և Կաթոլիկ եկեղեցու մյուս սպասավորների կողմից և նման միությունների օրհնությունն անթույլատրելի է, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
17:34 • 15.03.21«Պատվաստումների եվրոպական ռազմավարությունը հաջող է, քանի որ ձեռք են բերվել պատվաստանյութեր, որոնք իսկապես գործում են». Եվրահանձնաժողովի ներկայացուցիչԵվրամիությունն այն կարծիքին է, որ պատվաստումների եվրոպական ռազմավարությունը հաջող է, քանի որ ձեռք են բերվել պատվաստանյութեր, որոնք իսկապես գործում են: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
17:33 • 15.03.21«Մեծացվել է ռազմածովային ուժերի հեռահար ներուժը և կործանարար ուժը». Իրանում նոր հրթիռային կայան է բացվելԻրանում տեղի է ունեցել ԻՊԿԿ («Հրթիռային քաղաք») նոր ռազմածովային հրթիռային կայանի բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվել են նոր զինատեսակներ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ երկրի պետական հեռուստատեսությանը հղումով:
