Իրադարձային
-ից
-ը
11:44 • 09.03.21Արցախի և Հայաստանի Մարտական խաչ շքանշանների ասպետ Արթուր Հովսեփյանը սատարում է ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին30 տարի եղել եմ Հայոց Բանակի կողքին, այսօր ավելի քան երբևէ լինելու եմ բանակի կողքին։
11:35 • 09.03.21«Եթե նախագահը ցուցաբերի անգործություն՝ ԶՈւ ԳՇ պետի ազատման փաստաթուղթը չուղարկելով ՍԴ, կսկենք նախագահի վախի պատճառները բացահայտելու գործընթաց». ՓՊ նախագահը և այլ քաղաքացիներ պահանջագիր փոխանցեցինՄի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հասարակական գործիչ Վահագն Չախալյանը, նախագահական նստավայրի դիմաց ակցիա են անում։
11:34 • 09.03.21«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցում է ստացել 1133 շահառու, որից 1015-ը՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներ«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
11:28 • 09.03.21Ֆրանսիան պատրաստ է խորացնել համագործակցությունը քաղաքացիական անվտանգության և արտակարգ իրավիճակների ոլորտում․ ԱԻՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
11:28 • 09.03.21Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը (տեսանյութ)Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը։
11:24 • 09.03.21Արցախում տեղացած առատ ձյան պատճառով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել ենՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ երեկ Արցախում տեղացած առատ ձյան պատճառով…
11:18 • 09.03.21ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել «կանանց համար աշխարհ» կառուցել (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը արևմտյան երկրներին կոչ է արել կառուցել «աշխարհ, որն աշխատում է կանանց համար»:
10:57 • 09.03.21Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 182, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 175 198 է, մահվան դեպքերինը՝ 4064Հայաստանում մարտի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175 198-ի:
10:56 • 09.03.21Այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ, բայց մենք Ոսկեպարում, Կիրանցում, Կայան Ավանում և Ազատամուտում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ. ԼՀԿ-ական պատգամավորԻնչևէ, զգոնությունը չենք թուլացնում, բայց ավելորդ խուճապ ևս չենք ստեղծում, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ տավուշեցու առանց այն էլ լարված առօրյան
10:26 • 09.03.21Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով Քննչական կոմիտեն հայտարարեց նախաքննության ավարտ. միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը. Արամ ՎարդևանյանՄիաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել...
10:16 • 09.03.21Բաքվում իրավապահները ցրել են ֆեմինիստների բողոքի ակցիան (լուսանկարներ, տեսանյութ)Մի խումբ ակտիվիստներ երեկ կեսօրին փորձել են չթույլատրված բողոքի ակցիա անցկացնել Բաքվում, հայտնում է Minval.az–ը՝ հղում տալով ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
10:14 • 09.03.21ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչՀայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը...
10:03 • 09.03.21Բենզին են լցրել կին ոստիկանների վրա և հրկիզել նրանց. Մեքսիկայում ֆեմինիստական ցույցի հետևանքով ավելի քան 80 անձ է վիրավորվելԲողոքելով խտրականության և բռնության դեմ՝ Մեքսիկայում ֆեմինիստները բենզին են լցրել և այրել կանանցից բաղկացած ոստիկանական շղթան, որի հետևանքով 62 ոստիկան և 19 քաղաքացիական անձինք տարվեր աստիճանի վիրավորումներ են ստացել, հայտնում է Մեքսիկայի մայրաքաղաքի հանրային անվտանգության նախարարությունը:
09:52 • 09.03.21Ինդոնեզիան հաստատել է AstraZeneca պատվաստանյութն արտակարգ օգտագործման համարԻնդոնեզիան հաստատել է հակակորոնոավիրուսային AstraZeneca պատվաստանյութը արտակարգ օգտագործման համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի սննդի և դեղերի գործակալության ղեկավար Պենի Կ. Լուկիտոն, գրում է Reuters-ը:
09:50 • 09.03.21Արցախի նախագահի աշխատակազմում գործարկվել է 119 թեժ գիծըՍոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114 կարճ հեռախոսահամարով:
