Իրադարձային
-ից
-ը
17:02 • 21.02.21Իրանի Զինուժի զորավարժություններից հետո թշնամին դուրս է մղվել տարածաշրջանից. իրանցի գեներալԳեներալն ընդգծել է Իրանի Զինուժի հաջողությունը թշնամու՝ վերջին երկու տարում աճող ճնշումները հաղթահարելու գործում, որոնք սաստկացել էին իրանական միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և պատժամիջոցների սրումից հետո:
16:32 • 21.02.21Նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի հսկիչը ԱՄՆ-ից արտաքսվել է ԳերմանիաԳերմանիայի նացիստական համակենտրոնացման ճամբարի նախկին հսկիչ Ֆրիդրիխ Կառլա Բերգերը, որն ավելի քան 60 տարի ապրում էր ԱՄՆ-ում, նախօրեին արտաքսվել է Գերմանիա:
16:02 • 21.02.21ԲԴԽ նախագահը չի հավատում, բայց չի էլ բացառում, որ դատարանի նախագահը միջամտում է անձի ազատության հետ կապված վարույթներին. Aysor.amԲարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ծանոթացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ «Կանաչ ապագա» նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանի երեկվա գրառմանը։
15:59 • 21.02.2144 օր ստող, կեղծող, ճակատային գիծը քողարկող իշխանությունների գործողությունները քննադատողները հայտնվել են իշխանության թիրախում․ Արծվիկ ՄինասյանԴատարանի առջև եմ գտնվում, որպեսզի ես և իմ դաշնակցական ընկերներն արտահայտվենք ընդդեմ խոսքի ազատության սահմանափակման, ընդդեմ հանրության և երկրի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց
15:18 • 21.02.21Բայդենը չի փոխել քաղաքականությունը Իրանի նկատմամբ. ԶարիֆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փոխել իր նախորդի քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
14:44 • 21.02.21Պատերազմի ամենաթեժ պահին ԱԱԾ-ն քրգործ է հարուցում՝ պարզելու «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ իրական տնօրինողներին, կան ձերբակալվածներ, բայց օգտատերը շարունակում է գրառումների շարքը․ Գ․ ՄելոյանՓաստաբանների հայտարարություններից բխում է, որ այս թափթված վիճակը, որի արդյունքում ձերբակալվել են ոչ միայն գործի, այլև՝ իրար հետ կապ չունեցող անձինք…
13:51 • 21.02.21«Այս պահին թվում է, որ մենք պարտվել ենք». Տիխանովսկայան խոստովանել է, որ Բելառուսի ընդդիմությունը «կորցրել է փողոցները»Բելառուսի ընդդիմությունը «կորցրել է փողոցները»: Այս մասին Le Temps- ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
13:24 • 21.02.21Դատարանը քննում է Արա Սաղաթելյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը (տեսանյութ)Դատարանը քննում է Արա Սաղաթելյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԱԾ ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյա
12:59 • 21.02.21Այս գործն առանձնահատուկ է. առաջին անգամն է, որ ստեղծագործության բեմականացման համար մարդուն զրկում են ազատությունից. Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Մալյանի ձերբակալության մասին (տեսանյութ)Նրա խոսքով՝ շատ ցավալի է, որ մեր իրավապահ մարմինները կատարում են այսպիսի խայտառակ պատվերներ:
12:21 • 21.02.21Սա Նարեկ Մալյանին ազատազրկելու, պերֆորմանսը ցույց չտալու համար էր․ պաշտպանը՝ Մալյանի ձերբակալության իրավաչափության մասին (տեսանյութ)Խոսելով այն մասին, թե որքանով է իրավաչափ եղել Նարեկ Մալյանին բերման ենթարկելը՝ Աթանեսյանը նշեց, որ Մալյանը ստացել էր ներկայանալու ծանուցագիր, չէինր մերժել, թեև իրավունք ուներ…
11:54 • 21.02.21Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս, վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ սխալ պատկերացումներ ունի VPN-երի և IP հասցեների մասին․ փաստաբանԷլ չեմ խոսում այս սխալ եզրակացությունների հիման վրա արված իրարամերժ իրավաբանական որակումների (օրինակ՝ նույն գործողությունը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ և 226.2-րդ հոդվածով…
11:14 • 21.02.21Ասածս կհավաստեն նաև սրճարանի տեսախցիկները, խնդրում եմ սա դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում․ Վ․ Վարագյանը՝ Արթուր Մկրտչյանի կողմից՝ անձին կալանավորելու հրահանգ տալու մասինԱրթուր Մկրտչյանի կողմից երեկ այդ ժամին Տրիումֆ կաֆեում գտնվելու և իրար խառնված եղանակով հեռախոսով խոսելը, սեղանից սեղան քայլելը կարող են հավաստել ոչ միայն իմ հետ միաժամանակ եղած իմ ընկերները…
10:59 • 21.02.21Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 168, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 170 402 է, մահվան դեպքերինը՝ 3965Հայաստանում փետրվարի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 168 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 402-ի:
10:51 • 21.02.21Կոլորադոյի բնակելի թաղամասի վրա Boeing 777-ի շարժիչի մասեր են ընկել (լուսանկարներ)Ուղևորատար Boeing 777-ի շարժիչի անսարքության հետևանքով դրա բեկորները ընկել են ամերիկյան Կոլորադո նահանգի Դենվեր բնակավայրից դուրս գտնվող բնակելի տարածքի վրա:
10:28 • 21.02.21ԱՄՆ Լուիզիանա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհերԱռնվազն երեք մարդ է զոհվել, երկուսը` վիրավորվել ԱՄՆ Լուիզիանա նահանգում զենքի խանութի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով:
