Իրադարձային
-ից
-ը
10:27 • 03.11.20Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի (լուսանկարներ)«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 100 մարդ, տուժել՝ 994-ը», - ասված է վարչության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր 98 զոհի մասին։
10:03 • 03.11.20«Վիեննայում ոչնչացված ահաբեկիչն ԻՊ-ի աջակից էր». Ավստրիայի ՆԳ նախարարՀանցագործի վրա պայթուցիկ սարքի մուլյաժով գոտի է եղել, նա զինված է եղել հրացանով, առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ հավելել է նախարարը:
09:56 • 03.11.20Չորս հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել. ՊԲ (տեսանյութ)Ոչնչացվել է թշնամու ականանետային դասակը
09:51 • 03.11.20«Խուսափեք տեղաշարժերից». Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել«Խուսափեք տեղաշարժերից». Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
09:49 • 03.11.20«Պետք է միասնաբար դիմակայենք ատելությանն ու բռնությանը». Բայդենն արձագանքել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը«Վիեննայի այսօրվա հրեշավոր ահաբեկչությունից հետո Ջիլը (Բայդենի կինը) և ես աղոթում ենք տուժածների և նրանց ընտանիքների համար։ Մենք բոլորս միասնաբար պետք է դիմակայենք ատելությանն ու բռնությանը»,- Twitter-ում գրել է նա։
09:45 • 03.11.20«Եվրոպացիները չեն կարողանա անվտանգ քայլել փողոցներով». թուրք հայտնի բասկետբոլիստը նկատել է, որ Եվրոպայում ահաբեկչական ալիքը սկսվել է Էրդողանի հնչեցրած սպառնալիքից հետո«Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Եվրոպայում այս ահաբեկչությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ բռնապետը Էրդողանը հայտարարեց, որ «եվրոպացիները չեն կարողանա անվտանգ քայլել փողոցներով»», Twitter-ի էջում գրել է բասկետբոլիստը։
09:43 • 03.11.20Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքի քաղաքային խորհուրդը դատապարտել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ագրեսիանԿատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքի քաղաքային խորհուրդը դատապարտել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ագրեսիան, որի ընթացքում թիրախավորվել են Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերը և քաղաքացիական բնակչությունը։
09:36 • 03.11.20Վաշինգտոնում կրակոցներ են հնչել հյուրանոցում, որտեղ ռուս լրագրողներն են ապրումԵրեքշաբթի լույս գիշերը կրակոցներ են հնչել Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում, որտեղ գտնվում էր ռուսական НТВ հեռուստաընկերության նկարահանող խումբը,տուժածներ չկան:
09:23 • 03.11.20Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամու տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակ՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր․ ՊԲՆոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։
08:59 • 03.11.20Լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾՆոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
08:39 • 03.11.20«ԱՄՆ-ն Ավստրիային, Ֆրանսիային և ամբողջ Եվրոպային աջակցում է ահաբեկիչների դեմ պայքարում»․ ԹրամփԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը նույնպես դատապարտել է Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությունը։
06:53 • 03.11.20SITE Intelligence Group պորտալը հայտնել է Վիեննայում տեղի ունեցած հարձակումներին ջիհադիստների մասնակցության մասին. ИнтерфаксԱրդեն հայտնել էինք, որ նվազագույնը 15 մարդ տուժել է, ևս երկուսը մահացել են Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:
06:16 • 03.11.20Վիեննայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է 2 մարդԱվելի վաղ Վիեննայի քաղաքապետը նշել էր, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 15 մարդ է տուժել:
05:57 • 03.11.20Ավստրիան ուժեղացրել է երկրի, այդ թվում սահմանների անվտանգությունըՎիեննայի դպրոցներում երեքշաբթի չեղարկվել են բոլոր դասերը ահաբեկչության պատճառով:
05:41 • 03.11.20ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է երկուշաբթի Վիեննայում տեղի ունեցած կրակոցներըՀայտարարությունում ընդգծվում է, որ կազմակերպության ղեկավարը ուժադիր հետևում է Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում տիրող իրավիճակի զարգացմանը, որտեղից ստացվել են հարձակման և անցորդի մահվան մասին հաղորդագրություններ:
