ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է երկուշաբթի Վիեննայում տեղի ունեցած կրակոցները

05:41 • 03.11.20

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է երկուշաբթի Վիեննայում տեղի ունեցած կրակոցները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ՄԱԿԻ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:

«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է այս հարձակումները և հաստատում Ավստրիայի կառավարության ու ժողովրդի հետ ՄԱԿ-ի համերաշխությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Հայտարարությունում ընդգծվում է, որ կազմակերպության ղեկավարը ուժադիր հետևում է Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում տիրող իրավիճակի զարգացմանը, որտեղից ստացվել են հարձակման և անցորդի մահվան մասին հաղորդագրություններ: