Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքի քաղաքային խորհուրդը դատապարտել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ագրեսիան

09:43 • 03.11.20

Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքի քաղաքային խորհուրդը դատապարտել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ագրեսիան, որի ընթացքում թիրախավորվել են Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերը և քաղաքացիական բնակչությունը։

Քաղաքային խորհուրդը կոչ է արել հարգել մարդու իրավունքները, դադարեցնել հարձակումները և վերսկսել խաղաղ բանակցությունները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 142 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։