Իրադարձային
-ից
-ը
20:06 • 24.08.20Չկա որևէ ապացույց Հ․Թովմասյանի լիազորությունները չարաշահելու վերաբերյալ․ սա դասագրքային օրինակ է, թե ինչպես է վերևից իջեցված կեղտոտ քաղաքական պատվերը դառնում մեղադրական եզրակացություն․ Ա․ ՄակինյանՆույնիսկ եթե մենք ընդունենք բոլոր ապացույցների արժանահատավությունը և թույլատրելիությունը, պնդում եմ՝ չկա որևէ սկզբնական կամ ածանցյալ, ուղղակի կամ անուղղակի ապացույց պարոն Թովմասյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։
20:01 • 24.08.20Անհեթեթ է, որևէ մեկը նման բան չի ասել, նույնիսկ չի էլ մտածել այդ մասին. Զարեհ Սինանյանը` քրիստոնյա արաբներին բնակեցնելու համար ՀՀ-ում բարենպաստ պայմաններ ստեղծելու մասինԶարեհ Սինանյանը պատասխանեց նաև Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին հայ համայնքում տեղի ունեցողին
19:55 • 24.08.20Փրկարարներն օգնության են հասել անգիտակից վիճակում տանը գտնվող քաղաքացունԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
19:50 • 24.08.20Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ բախվել են շտապօգնության մեքենան և Toyota Vitz-ը․ կան վիրավորներՇտապօգնության՝ հանդիպակաց երթևեկելու մասին ասում էին նաև մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, միայն ասում էին. «էն տեսանք, որ սկոռին առանց ձայնային ու լուսային ազդանշանները միացնելու Երևանից գալիս էր դեպի Հոկտեմբերյանի կողմ, դուրս եկավ պռոտիվ ու բախվեց Toyota-ին»:
19:37 • 24.08.20ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց երեխաներին վերաբերող իրավական դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ընթացիկ ինստիտուցիոնալ բարեփոխումները:
19:24 • 24.08.20Oգոստոսի 22-ից 24-ը ոստիկանները հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 4 տոննա 63 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգվածՄիջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 68 գրամից ավելի մարիխուանա։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
19:15 • 24.08.20Բեռլինյան հիվանդանոցի բժիշկները հաստատել են Ալեքսեյ Նավալնիի թունավորված լինելըՆրա արյան մեջ թունավորման (ինտոքսիկացիա) հետքեր են հայտնաբերել, չեն բացառվում հետևանքները նյարդային համակարգի համար:
19:05 • 24.08.20Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին` Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբԽոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ:
18:56 • 24.08.20Նավալնիի փաստաբանը հայտնել է, որ գործիչը դեռևս գիտակցության չի եկելՌուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին դեռևս գիտակցության չի եկել և մինչև հիմա կոմայի մեջ է գտնվում գերմանական հիվանդանոցում:
18:49 • 24.08.20ՀՀ կառավարությունը դեռևս չի կարողանում կամ չի ցանկանում լուծել Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիներին իրենց մեքենաներով հայրենիք վերադարձնելու խնդիրը․ Էդմոն ՄարուքյանՎերջապես կամ բանակցեք, կամ ասեք, որ չեք բանակցելու մարդիկ հույսով չսպասեն․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
18:48 • 24.08.20Բազմամարդ միջոցառումների մասնակիցների քանակը գերազանցել է 40-ը. ՍԱՏՄ-ն խախտում է արձանագրելՍԱՏՄ մասնագետներն այսօր նաև ստուգայցեր են իրականացրել հանրապետության ողջ տարածքում: Տնտեսավարողներն, ընդհանուր առմամբ, շարունակում են օրինակելի գործելաոճը:
18:31 • 24.08.20Մերկելի խոսնակը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիին, «ամենայն հավանականությամբ», թունավորել ենԳերմանիայի կառավարությունից հայտնել են, որ «շատ հավանական է», որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են, և նա հետագայում հատուկ պաշտպանության կարիք կունենա:
18:23 • 24.08.20Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր գործընկերոջը՝ Վերին Խևսուրետիի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առնչությամբԻմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ և մաղթում եմ հոգու տոկունություն։
18:18 • 24.08.20Դատարանից փախուստի դիմած մեղադրյալն ինքնակամ ներկայացել է և կալանավորվել․ ՔԿՆույն օրը վերջինս ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:
18:14 • 24.08.20ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացված ստուգայցերի ընթացքում արձանագրվել են որսի կանոնների խախտման դեպքերՎերոնշյալ տարածքից առգրավվել են ցորենի դաշտում տեղադրված՝ լոր կանչելու համար նախատեսված, արգելված էլեկտրոնային 2 սարքեր (манок):
