ՀՀ կառավարությունը դեռևս չի կարողանում կամ չի ցանկանում լուծել Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիներին իրենց մեքենաներով հայրենիք վերադարձնելու խնդիրը․ Էդմոն Մարուքյան

18:49 • 24.08.20

Վերջապես կամ բանակցեք, կամ ասեք, որ չեք բանակցելու մարդիկ հույսով չսպասեն․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա մասնավորապես նշել է․

«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող մոտ 60 մեր հայրենակիցների համար, ովքեր մեկնել էին Բագրատաշեն` ռուսական կառավարությունը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, կարողացել է բանակցել և հասնել նրան, որ 2 ավտոբուսով իրենց քաղաքացիները Վրաստանի տարածքով մտեղափոխեն ՌԴ։

Մինչդեռ, ՀՀ կառավարությունը, ունենալով դիվանագիտական և եղբայրական հարաբերություններ Վրաստանի հետ` դեռևս չի կարողանում կամ չի ցանկանում բանակցությունների միջոցով լուծել Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիներին իրենց մեքենաներով հայրենիք վերադարձնելու խնդիրը» ։