Իրադարձային
-ից
-ը
11:41 • 21.10.26Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիքԱԱԾ-ից ու ՊՆ-ից տեղեկությունը դեռ հաստատված չէ:
11:35 • 21.10.26Մեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ ReutersԱվելի վաղ Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր գնաճի վերաբերյալ տվյալները, որը սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել է մինչև 3.5%:
11:09 • 21.10.26Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաներըՀիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Հ.-ն է։
10:32 • 21.10.26Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FTԸնդ որում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսրայելական կողմին փոխանցել է, որ Վաշինգտոնը էսկալացիոն քայլեր չի ձեռնարկի մինչև նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների անցկացումը:
10:31 • 21.10.26Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինենԱրայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը:
10:15 • 21.10.26Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ըՏարածքը պարեկները սահմանազատել են։
09:43 • 21.10.26Ալավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» մակնիշի ավտոմեքենայումՀրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
09:39 • 21.10.26Ինդոնեզիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ՝ ուսանողների և հասարակական ակտիվիստների մասնակցությամբՋակարտայում ցուցարարները պահանջել են նաև ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ և ապահովել արտահայտվելու ազատությունը:
08:50 • 21.10.26Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքումԷր Ռիադի տարածքում անօդաչու թռչող սարք է որսացվել և ոչնչացվել։
22:34 • 20.10.26Հոկտեմբերի 21-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվելու․ ՊԵԿՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։
22:27 • 20.10.26Խաչիկ գյուղում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԴեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
22:08 • 20.10.26Կորսիկա կղզում այսօր գերազանցվել է տեղումների քանակի Ֆրանսիայի ռեկորդը․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)Սոլենզարայում ընդամենը մի քանի ժամում տեղացել է 550– 650 մմ տեղում։ Պատճառը երկար ժամանակ նույն տարածքում պահպանվող հզոր ամպրոպային համակարգն էր:
21:44 • 20.10.26Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըԵթե ներկայացված տվյալները չհամընկնեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ, քաղաքացին կուղղորդվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ տվյալները ճշտելու և անհրաժեշտության դեպքում շտկելու համար։
17:51 • 20.10.26Գյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիներըՆշված արտադրամասին պատճառվել է նաև խոշոր չափի նյութական վնաս։
17:34 • 20.10.26Մտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի արձագանքը՝ տեսչական մարմնինՀրապարակումը ենթադրաբար վերաբերում է ընկերության մեծածախ գործունեության տարածքում անցկացված ստուգմանը, որը չի առնչվել դեղամիջոցների իրացմանը։
