Իրադարձային
-ից
-ը
15:02 • 26.04.20ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է միայն բեռնատարների համարՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
14:28 • 26.04.20Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 6361 դեպք է գրանցվելՎերջին օրվա ընթացքում Ռուսաստանի դաշնության 83 սուբյեկտներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6361 նոր դեպք:
14:16 • 26.04.20Հայաստանի 27 քաղաքացի 5 օր է Դոմոդեդովո օդանավակայանում են. (տեսանյութ)Ապրիլի 27-ին նախատեսված է թռիչք և քաղաքացիները պնդում են, որ Դոմոդեդովո օդանավակայանից թռիչք է իրականացնելու դատարկ ինքնաթիռ...
14:00 • 26.04.20Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. ապրիլի 28-30-ը և մայիսի 1-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտՕդի ջերմաստիճանն ապրիլի 26-27-ի ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով:
13:50 • 26.04.20Գերմանիայի արտգործնախարարը դատապարտել է տուրիզմի համար սահմանները բացելու Եվրոպայի ձգտումներըԳերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Հայկո Մասսը քննադատել է այն եվրոպական երկրներին, որոնք ձգտում են արագորեն բացել սահմանները զբոսաշրջիկների համար և նախազգուշացրել է,որ դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
13:45 • 26.04.20Քարաթափում Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին. ճանապարհը երկկողմանի անցանելի էՊարզվել է, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ). ճանապարհը երկկողմանի անցանելի է։
13:27 • 26.04.20Ռուստամ Բադասյանն իր քավորին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ, իսկ մանկական ընկերոջը՝ նախարարության աշխատակազմի քարտուղար. Նարեկ Մալյան (լուսանկար)Կհիշեք, որ ձեզ ասել են, որ քավոր-բարեկամ սկզբունքով այլևս պաշտոններ չեն բաժանվում, նախարարի քավորն ու ընկերը ձեր փողերով ստանում են պարգևավճարներ
13:15 • 26.04.20Հարավկորեացի փորձագետները ենթադրել են, թե ինչ հիվանդությամբ կարող է տառապել Կիմ Չեն ԻնըՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, որի առողջության և նույնիսկ մահվան մասին պարբերաբար լուրեր են սկսել տարածվել ՉԼՄ-ներում, հավանաբար կյանքին չսպառնացող վնասվածք ` ստացել, խոսքը կարող է գնալ նախկինում վնասված ոտքի կոճի խնդիրների մասին:
13:09 • 26.04.20Մեր ժամանակների ամենախոշոր միֆն այն է, թե իբր Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը, դա այդպես չէ ու շատ շուտով կգա այդ միֆը հօդս ցնդելու պահը. Սամվել ՖարմանյանՔաղաքականհասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին և դրանք բնորոշել որպես «Մեծ աղմուկի տարիներ&r
12:11 • 26.04.20Արցախում մեկուսացված է 17 անձ, բուժում են ստանում 4-ըԱրցախում հաստատված դեպքերը 8-ն են, ընդհանուր թեստավորվել է 195 մարդ:
11:57 • 26.04.20Ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք. Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմումՎերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Կեցությունն այդ վայրում ապահովվում է ՀՀ կառավարության կողմից։
11:41 • 26.04.20Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում հսկայական ժայռաբեկորները պոկվել ու թափվել են բնակչի տան վրա. նախնական տեղեկություններով տուժածներ չկան. Shamshyan.comՊարզվել է, որ մի քանի հսկայական կտորներ ժայռից պոկվել և թափվել են բնակչի տան վրա՝ վնասելով տանիքը, պատերը, այգում տեղադրված մեղվի փեթակները, ինչպես նաև ավտոմեքենան:
11:06 • 26.04.20Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 69 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 1746 է. մահվան նոր դեպքեր չեն արձանագրվելԱյս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
10:39 • 26.04.20Գորիսում «Mitsubishi Lancer»-ի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. տուժածներ չկանՊարզվել է, որ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդվարդ Մ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. տուժածներ չկան:
10:28 • 26.04.20Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2706-իԹուրքիայում վերջին օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 38 308 թեստ, գրանցվել է վարակման 2861 նոր դեպք:
