Ռուստամ Բադասյանն իր քավորին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ, իսկ մանկական ընկերոջը՝ նախարարության աշխատակազմի քարտուղար. Նարեկ Մալյան (լուսանկար)
ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կադրային քաղաքականությանը և նշել, որ Արդարադատության նախարարն իր քավորին՝ Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ:
Մալյանը նաև տեղեկացրել է, որ նախարար Բադասյանի մանկության ընկերը՝ Սուրեն Գալստյանը նշանակվել է նախարարության աշխատակազմի քարտուղար:
«Կհիշեք, որ ձեզ ասել են, որ քավոր-բարեկամ սկզբունքով այլևս պաշտոններ չեն բաժանվում, նախարարի քավորն ու ընկերը ձեր փողերով ստանում են պարգևավճարներ»,- գրառել է ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավարը:











