Հարավկորեացի փորձագետները ենթադրել են, թե ինչ հիվանդությամբ կարող է տառապել Կիմ Չեն Ինը

13:15 • 26.04.20

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, որի առողջության և նույնիսկ մահվան մասին պարբերաբար լուրեր են սկսել տարածվել ՉԼՄ-ներում, հավանաբար կյանքին չսպառնացող վնասվածք ` ստացել, խոսքը կարող է գնալ  նախկինում վնասված ոտքի կոճի խնդիրների մասին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել են հարավկորեացի փորձագետները:

Հյուսիս կորեացի առաջնորդի առողջության մասին լուրերը սկսել են տարածվել այն բանից հետո, երբ նա ապրիլի 15-ին բաց է թողել իր պապի` Կիմ Իր Սենի հիշատակի կարևորագույն արարողությունը և ընդհանրապես հանրությանը չի ներկայացել ապրիլի 12-ից:

Սակայն Հարավային Կորեայի իշխանությունները պնդում են, որ իրենց հյուսիսային հարևանները շարունակում են նույն  կերպ աշպխատել, տարբեր ուղերձներ են հղում օտարերկրյա ղեկավարներին, իսկ երկրի արտգործնախարարությունը շարունակում է շփումները ինչպես երկրի ներսում այնպես էլ դրանց սահմաններից դուրս:

Հարավկորեացի փորձագետնեևը նշում են, որ ստեղծված իրավիճակը նման չէ այնպիսի դրության, երբ երկրի ղեկավարը մահամերձ է և նրան փոխարինելու կարիք կա: