Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 6361 դեպք է գրանցվել

14:28 • 26.04.20

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության 83 սուբյեկտներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6361 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 2971 դեպք, Մոսկվայի շրջանում` 576, Նիժնի Նովգորոդի շրջանում` 153, Սանկտ-Պետերբուրգում` 151 և Մուրմանսկի շրջանում` 105 դեպք: Հստակեցվում է, որ վարակվածներից 2920-ը առանց ախտանիշների են, նրանք վարակվել են շփման հետևանքով: Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 66 մարդ:

Այսպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 80 949-ի, 747 մարդ մահացել է, 6767-ը` առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 921 571 է, մահացել է 203 299 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: