Հայաստանի 27 քաղաքացի 5 օր է Դոմոդեդովո օդանավակայանում են. (տեսանյութ)

14:16 • 26.04.20

Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին չեն ընդունում Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Մաթևոսյան հյուրատունը և տեսանյութ հրապարակել: Գրառման մեջ նշվում է.

«ՀՀ  27 քաղաքացիներ  արդեն 5 օր սպասում են հայրենիք վերադարնալուն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում:

Ապրիլի 27-ին նախատեսված է թռիչք և քաղաքացիները պնդում են, որ  Դոմոդեդովո օդանավակայանից թռիչք է իրականացնելու դատարկ ինքնաթիռ»։

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում գտնվողների խոսքով` օդանավակայանի անձնակազմը և օդանավակայանը թույլ է տալիս քաղաքացիների թռիչքը դեպի Հայաստան, իսկ մեր քաղաքացիներին մերժում են Հայաստանից և ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:

Մանրամասները՝ տեսանյութում: