Իրադարձային
-ից
-ը
11:27 • 15.04.20Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով իր և նախարարների աշխատավարձերը կես տարի ժամկետով կկրճատվեն 20%-ովԻշխանություններն այդպիսի որոշման են գնացել, քանի որ նորզելանդացիները կորոնավիրուսի պատճառով կորցնում են իրենց աշխատանքը, իսկ աշխատավարձերը երկրում կրճատվում են:
11:19 • 15.04.20Երկարաձգվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցումըԱնհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68, +374 11 37-02-43
11:17 • 15.04.20Արցախի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը. նա ստացել է ձայների 88%-ը, Մասիս Մայիլյանը՝ 12%Արցախի ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47 165 ընտրող:
11:14 • 15.04.20Ոստիկանության ծառայողները մարտ ամսվա պարգևավճարները կստանան. Էդգար ՋանոյանՄամուլում տեղեկություններ էին հրապարակվել առ այն, որ ոստիկանության ծառայողներին զրկել են մարտ ամսվա պարգևավճարներից:
11:12 • 15.04.20Արցախում թեստավորվել է ևս 16 քաղաքացի`այդ թվում կորոնավիրուսով հաստատված որոշ վարակակիրներԿեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին։
11:11 • 15.04.20«Մենք հակված ենք այն վարկածին, որ կորոնավիրուսի ծագումը տեղի է ունեցել բնական ճանապարհով»․ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա«Ես ուղղակի այս փուլում կասեի, որ այդ եզրակացությունները վերջնական չեն։ Թեև վկայությունների ծանրակշիռ մեծամասնությունը վկայում է, որ վիրուսի ծագումը տեղի է ունեցել բնական ճանապարհով։ Այնուամենայնիվ, մենք հաստատ չգիտենք», - նշել է գեներալը:
11:10 • 15.04.20Կորոնավիրուսից մահացած 66-ամյա տղամարդը ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա. ԱՆ խոսնակ66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։
11:05 • 15.04.20Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ. վարակվածների ընդհանուր թիվը 1111 է, մահվան դեպքերինը՝ 17Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ...
11:01 • 15.04.20Տավուշում ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը (տեսանյութ, լուսանկարներ)Ապրիլի 14-ին՝ ժամը 23:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
10:57 • 15.04.20«Ի՞նչ է նշանակում, դու ով ես», «դա է նշանակում». ԱԺ բանավեճի հետևանքով Արարատ Միրզոյանը Էդմոն Մարուքյանին նախազգուշացում հայտարարեց (տեսանյութ)Պարոն Միրզոյան, որ երեկ ամբիոնից նույն պատգամավորն ասում էր մանիպուլյատոր, նախազգուշացում չէիք կիրառում, որովհետև ձեր ֆրակցիայ՞ից էր»:
10:56 • 15.04.20Վարչապետը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
10:42 • 15.04.20Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 306-իԲժիշկների հաղորդմամբ՝ մահացած մարդիկ ունեցել են նաև ուղեկցող հիվանդություններ:
10:37 • 15.04.20Արցախի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ընթացքում ոստիկանություն է դիմել 24 հոգի․ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվելՆշված քաղաքացիներից 11-ին տրամադրվել է անձնագրին փոխարինող փաստաթուղթ, 12-ին տրվել է համապատասխան տեղեկանք՝ դատարան դիմելու համար, իսկ 1-ը դիմել է հաշվառման հետ կապված խնդրով:
10:34 • 15.04.20Թաիլանդում դատաբժշկական փորձագետ է մահացել, որը, գիտնականների ենթադրության համաձայն, կարող է կորոնավիրուսով վարակված լինել դիահերձման ժամանակ․ Daily MailՀոդվածի հեղինակներն ընդգծում են, որ դիահերձման գործընթացը կարող է վտանգ ներկայացնել աշխատակիցների համար, ինչի կապակցությամբ հեղինակները խորհուրդ են տալիս օգտագործել պաշտպանության նույն միջոցները, ինչ հիվանդների հետ շփման դեպքում են բժիշկներն օգտագործում:
10:32 • 15.04.20Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը. 3 մարդ հոսպիտալացվել էԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական …
