Ոստիկանության ծառայողները մարտ ամսվա պարգևավճարները կստանան. Էդգար Ջանոյան
Մամուլում տեղեկություններ էին հրապարակվել առ այն, որ ոստիկանության ծառայողներին զրկել են մարտ ամսվա պարգևավճարներից: Հրապարակված տեղեկության վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
Հարցին, թե արտակարգ դրության պայմաններում աշխատած ոստիկանության ծառայողերին ինչո՞ւ են զրկել պարգևավճարներից, վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հերքեց․ «Նման որոշում չկա, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ոստիկանության ծառայողները կստանան մարտ ամսվա պարգևավճարները սահմանված կարգով»,-ասաց Էդգար Ջանոյանը:










