Կորոնավիրուսից մահացած 66-ամյա տղամարդը ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա. ԱՆ խոսնակ

11:10 • 15.04.20

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 44 նոր դեպք և 32 առողջացածներ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1111 հաստատված դեպք, մահացել է 17 քաղաքացի: