Իրադարձային
-ից
-ը
11:49 • 08.04.20Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսից մահացած 93-ամյա պացիենտն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ. ԱՆ խոսնակԱրտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։
11:39 • 08.04.20«Ես 72 տարեկան եմ, և երբեք այսպիսի համախմբվածություն չեմ տեսել Վրաստանում». Վրաստանի վարակաբանական հիվանդանոցի տնօրենՎրաստանի վարակաբանական հիվանդանոցներից մեկի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ Վրաստանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում է աննախադեպ համախմբվածությամբ, և նշել է, որ այդ համախմբվածությունը պետք է պահպանել նաև տնտեսական ճգնաժամը լուծելու փուլում:
11:21 • 08.04.20Եթե այս վիճակագրությունը շարունակվի, ուրեմն կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք, այն եղել է մարտի 31-ին. Նիկոլ Փաշինյանը՝ այսօրվա տվյալների մասինԱռողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:
11:13 • 08.04.20Իսրայելում քաղաքացիներին պարտադրել են տնից դուրս գալիս դիմակ կրելԱպրիլի 12-ից ուժի մեջ մտնող այս նոր հրամանը ենթադրում է, որ մարդիկ բնակության վայրը լքելուց պետք է պաշտպանիչ դիմակներ կրեն, որոնք ծածկում են քիթն ու բերանը։ Թույլատրելի են ինչպես բժշկական, այնպես էլ Առողջապահության նախարարության խորհրդով տնային պայմաններում կարված դիմակները։
11:07 • 08.04.20ԱՄՆ սենատորը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո սկսել է որպես կամավոր աշխատել հիվանդանոցումՆրա խոսքով՝ սկսել է կամավորական գործունեությամբ զբաղվել հիվանդանոցներից մեկում, «որպեսզի օգնի նրանց, ովքեր կարիքն ունեն, այդ թվում՝ կորոնավիրուսով հիվանդներին»:
11:06 • 08.04.20Արցախի Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկաԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման․․․
11:04 • 08.04.20Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր և բուժվելու 27 դեպք, մահվան՝ 1 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 881 էՀայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս ...
10:55 • 08.04.20Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208-իՎրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ:
10:53 • 08.04.20Սինգապուրի խորհրդարանն արգելել է բազմամարդ երեկույթները և հանդիպումները. օրենքը խախտողներին մինչև 14 000 դոլար տուգանք է սպառնում. Straits TimesՍինգապուրի խորհրդարանը օրինագիծ է ընդունել, որը արգելում է երեկույթներ կազմակերպել, ինչպես նաև հավաքվել հարազատների, ազգականների ու ընկերների հետ, եթե նրանք առանձին են ապրում:
10:43 • 08.04.20Հանրային խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություն կարվի. նախագիծԱյդ նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություն իրականացնել «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված քարտուղարության կարգավիճակում:
10:26 • 08.04.20Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել էԱդրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք, 1 մարդ մահացել է:
10:23 • 08.04.20Ապրիլի 20-ից կբացվեն մանկապարտեզները, ապրիլի 27-ից՝ տարրական դպրոցները. Նորվեգիան հայտնել է կորոնավիրուսի հետևանքով սահմանված սահմանափակումների աստիճանաբար չեղարկման մասին«Միասին մեզ հաջողվել է վերահսկողության տակ վերցնել վիրուսը, ուստի քայլ առ քայլ կարող ենք վերադառնալ մեր բնականոն կյանքին»,- հայտնել է երկրի վարչապետ Էռնա Սուլբերգը։
10:19 • 08.04.20Ավտովթար՝ Երևանի Ավան վարչական շրջանում. կա տուժածԱպրիլի 8-ին՝ ժամը 04:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի …
10:07 • 08.04.20Ռումինիայի ծննդատներից մեկում 10 նորածին երեխա կորոնավիրուսով է վարակվել․ Gulf News«Մայրերի թեստը բացասական պատասխան է ցույց տվել, բայց նորածինների մոտ դրական է, ուստի մենք պետք է հասկանանք նրանց շփումների շրջանակը բժշկական անձնակազմի հետ»,-Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է առողջապահության նախարար Նելու Թաթարուն:
09:44 • 08.04.20«Կորոնավիրուսի համավարակը միավորում է հակամարտող երկրները». ՆազարբաևՂազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը փոխում է միջպետական հարաբերությունների ձևաչափն ու մտերմացնում է միմյանց հետ հակամարտող երկրներին:
