Իրադարձային
-ից
-ը
23:46 • 07.04.20Վրաստանում կորոնավիրուսից մահվան 3-րդ դեպքն է գրանցվել. Новости-ГрузияԹբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այսօր 86-ամյա կին է մահացել, որին հոսպիտալացրել էին երկու շաբաթ առաջ:
23:40 • 07.04.20Իսպանիայում 5-րդ օրն անընդմեջ արձանագրվել է կորոնավիրուսից մահացության նվազագույն ցուցանիշը. WorldometersԻսպանիայում ապրիլի 7-ին արձանագրվել է կորոնավիրուսից մահացության նվազագույն ցուցանիշը վերջին երկու շաբաթվա ընթացքում:
23:26 • 07.04.20Ուհանի իշխանությունները 11-շաբաթյա կարանտինից հետո չեղարկել են քաղաքից դուրս գալու արգելքըԿորոնավիրուսի տարածման պատճառով հունվարի 23-ից քաղաքը կարանտինի մեջ է գտնվել. տրանսպորտային հաղորդակցությունն Ուհանի հետ դադարեցվել էր, իսկ տեղի բնակիչներին արգելվել էր լքել քաղաքի տարածքը:
23:11 • 07.04.20Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդն իրականացնել ժամը 21։00-ից մինչև 06։00-նԸստ նախարարության՝ այժմ չկան հստակ չափորոշիչներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20%-ից ավելին որակելու կամ չորակելու համար։
23:08 • 07.04.20Վրաստանի Ղարաջալա գյուղում «ձեռք խնդրելու» արարողությունն ավարտվել է 21000 լարի տուգանքով (տեսանյութ)Տղաներն ասում են, որ պարետային ժամի կարգը չեն խախտել:
22:53 • 07.04.20Թրամփը բարկությամբ է արձագանքում, երբ իրականությունը հակասում է կորոնավիրուսի մասին նրա պատկերացումներին. CNNԹրամփը կոպիտ և դյուրագրգիռ վարք է դրսևորել երկուշաբթի կայացած ճեպազրույցների ժամանակ՝ հրաժարվելով անգամ լսել դաշնային կառավարման թերություններին առնչվող հարցերը:
22:40 • 07.04.20Նյու Յորքում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով. The GuardianԱպրիլի 7-ի տվյալներով՝ միայն Նյու Յորք քաղաքում 3202 մարդ է մահացել կորոնավիրուսից, իսկ նահանգում՝ 5489 մարդ:
22:23 • 07.04.20Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակված է 80 մարդ, ինքնամեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի․ մարզպետԱյս պահին ոչ բոլոր թեստերի պատասխաններն են հայտնի։ Պարզել ենք բոլոր վարակակիրների օջախները:
22:22 • 07.04.20Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 17 000-ը. ТАССՀամաճարակի բռնկման պահից ի վեր Իտալիայում վարակվել է 135 586 մարդ, ապաքինվել՝ 24 392-ը:
22:11 • 07.04.20ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարում 2 դեղամիջոց դրական արդյունք է գրանցել. РИА НовостиՌԴ վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ երկու դեղամիջոց նախնական դրական արդյունք են տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման հարցում:
22:10 • 07.04.20«Մեդիա պաշտպանը» ներկայացրել է արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի ապրիլի 7-ի արդյունքներըՕրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել։
21:41 • 07.04.20Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 80 000-ը, վարակվածներինը՝ 1․4 միլիոնը. WorldometersԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել:
21:19 • 07.04.20Ողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի տարածման ամենաարագ տեմպն արձանագրվել է Թուրքիայում. The GuardianԹուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ամեն օր ավելանում է ավելի քան 3000-ով:
21:16 • 07.04.20ՌԴ-ից Հայաստան է ժամանել կորոնավիրուսի հետազոտություններ կատարելու շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալրված ԶՈՒ մասնագետների թիմը․ ՊՆ խոսնակԹիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը:
21:15 • 07.04.20Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին, ամեն ինչ կերևա առաջիկա մեկ ամսվա ընթացքում. Արեգ Դանագուլյան (տեսանյութ)«Շատ կարևոր է, թե որքա՞ն վաղ է երկիրն սկսում իր գործողությունները համաճարակի տարածումը կանխելու համար: Օրինակ, Իտալիան, Ֆրանսիան և Մեծ …
