Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 80 000-ը, վարակվածներինը՝ 1․4 միլիոնը. Worldometers
Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 80 945 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները, որոնք պարբերաբար թարմացվում են:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 1 397 388 մարդ, որոնցից 300 601–ն ապաքինվել են: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1 017 892 մարդ:
Covid-19-ից ամենից շատ տուժած երկիրն ԱՄՆ-ն է, որտեղ վարակվել է 386 011 մարդ, ապա Իսպանիան (140 511 վարակված), Իտալիան (135 586), Գերմանիան (105 604), Ֆրանսիան (98 010), Չինաստանը (81 740), Իրանը (62 589), Մեծ Բրիտանիան (55 242), Թուրքիան (34 109):
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Իտալիան (17 127), Իսպանիան (13 897), ԱՄՆ-ն (12 230), Ֆրանսիան (10 328), Մեծ Բրիտանիան (6159), Իրանը (3872):
Ըստ աղբյուրի՝ վարակվածների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 1 408 765։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 180 երկրում:










