Իսպանիայում 5-րդ օրն անընդմեջ արձանագրվել է կորոնավիրուսից մահացության նվազագույն ցուցանիշը. Worldometers

23:40 • 07.04.20

Իսպանիայում ապրիլի 7-ին արձանագրվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացության նվազագույն ցուցանիշը:

Ինչպես հետևում է Worldometers  կայքի տվյալներից, վերջին 24 ժամում Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 556 մարդ: Այց ցուցանիշը նվազում է հինգերորդ օրն անընդմեջ:

Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշը երկրում կազմում է 13 897 մարդ, վարակվածներինը՝ 135 586 մարդ: Վարակման նոր դեպքերի ցուցանիշն այսօր կազմել է 3836 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 83 406-ը:   

Հիշեցնենք, որ ողջ աշխարհում Covid-19-ից մահացության ցուցանիշը գերազանցել է 80 000-ը, վարակվածներինը՝ 1.4 մլն-ը: