Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդն իրականացնել ժամը 21։00-ից մինչև 06։00-ն
ՀՀ ֆինանսների նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» օրենքում:
Նախարարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ այժմ կիրառվող 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանում։ Նախատեսվում է, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 21:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:
Ըստ նախարարության՝ այժմ չկան հստակ չափորոշիչներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20%-ից ավելին որակելու կամ չորակելու համար, ինչը խնդրահարույց է ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման և վերահսկողության տեսանկյունից, քանի որ պարունակում է վարչարարության իրականացման համար բարձր հայեցողական մոտեցման ռիսկեր:










