Նյու Յորքում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով. The Guardian
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում կորոնավիրուսի հետևանքով արդեն իսկ ավելի շատ մարդ է մահացել, քան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևանքով:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ապրիլի 7-ի տվյալներով՝ միայն Նյու Յորք քաղաքում 3202 մարդ է մահացել կորոնավիրուսից, իսկ նահանգում՝ 5489 մարդ: Մինչդեռ 2001 թ.-ին Առևտրի համաշխարհային կենտրոնում, Պենտագոնում և Փենսիլվանիա նահանգի Շենկսվիլ քաղաքի մոտակա դաշտում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 2977 մարդ:
Միացյալ Նահանգների ողջ տարածքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 386 104-ի, որոնցից 138 836-ը գրանցվել են Նյու Յորք նահանգում: Մահացության ցուցանիշը կազմում է 12 242 մարդ:










