Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսից մահացած 93-ամյա պացիենտն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ. ԱՆ խոսնակ

11:49 • 08.04.20

Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 28 հաստատված դեպք, 27 քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից:

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 881 դեպք, մահացել է 9 քաղաքացի: