Իրադարձային
-ից
-ը
17:57 • 06.04.20Բիլ Գեյթսը հայտնել է, թե երբ աշխարհը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին«Կյանքի սովորական ռիթմին չենք կարող վերադառնալ, մինչև որ պատվաստանյութը չլինի, ամբողջ աշխարհը չի կարողանա վերադառնալ․․․»,- նշել է Գեյթսը։
17:30 • 06.04.20Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերում հիմնականում թանկացել է հնդկաձավարը, ինչպես նաև բրինձը, ոլոռը և շաքարավազը. ՏՄՊՊՀ (ինֆոգրաֆիկա)ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերի խոշոր համայնքների մի շարք առևտրային կետերում …
17:20 • 06.04.20Նուբարաշենի 2-րդ փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պարսպին․ վարորդը հոսպիտալացվել էԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
17:19 • 06.04.20«Տանն աղոթեք». Վրաստանի առողջապահության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին կորոնավիրուսի պատճառով եկեղեցի չգնալ«Ցանկանում եմ հավատացյալ քրիստոնյաներին կոչ անել․ ձեր՝ եկեղեցի չգնալով պաշտպանե՛ք եկեղեցին, պաշտպանե՛ք հոգևորականներին, տանը մնացե՛ք։ Պաշտպանենք այն ոչ միայն այս, այլ նաև մյուս վիրուսներից։ Մի՛ այցելեք եկեղեցիներ, տանը մնացե՛ք։ Եկեղեցու դռները չեն...
17:18 • 06.04.20Պարգևավճար ստանալու ժամանակ չի, չենք ստացել. ՀՀ փոխոստիկանապետը՝ ոստիկանության ծառայողների՝ պարգևավճար ստանալու մասին (տեսանյութ)«Պարզապես ուզում եմ ասել, որ ոստիկանութուն համակարգված դրամահավաք չի եղել»,-ասաց նա:
17:14 • 06.04.20Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ պատարագներն անցկացվելու են դռնփակ, առանց հավատացյալների ներկայությանՀայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո:
17:00 • 06.04.20Ապրիլի 6-ի դրությամբ Արցախ մեկնել թույլատրվել է 1908 տրանսպորտային միջոցի, իսկ 575 տրանսպորտային միջոցների մուտքն արգելվել է․ փոխոստիկանապետՓոխոստիկանապետը տեղեկացրեց նաև, որ Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը ներգրավված է կորոնավիրուսով վարակվածների մեկուսացման և բուժման գործընթացում, գործում է որպես ինֆեկցիոն հիվանդանոց:
16:41 • 06.04.20ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 146-ը թոքաբորբ ունեն, 35-ի վիճակը ծանր է, 8-ինը՝ ծայրահեղ ծանրՈւնենք 146 թոքաբորբի դեպք, որից 35-ի վիճակը ծանր է, մեծ մասը թթվածնի կարիք ունի, 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկուցվածների թիվը 1500 է, իսկ հատուկ ցուցումով․․․
16:39 • 06.04.20Մալիում ահաբեկիչները հարձակվել են ռազմական ճամբարի վրա. 20-ից ավելի զինվոր է զոհվելԱպրիլի 6-ի լույս առավոտյան անհայտ ահաբեկիչները հարձակվել են Մալիի հյուսիս-արևելքում գտնվող ռազմական ճամբարի վրա, ինչի հետևանքով 20-ից ավելի զինվոր է մահացել:
16:39 • 06.04.20Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի«Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք․ վարակակիրները տեղափոխվել են հատուկ ռեժիմով հիվանդանոցներ»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ։
16:27 • 06.04.20Նիկոլ Փաշինյանի խորհրդականը վարկային կազմակերպություններից մեկի գլխավոր տնօրենն է. Հանրային ՀեռուստաընկերությունԿենտրոնական բանկի որոշումը կարող է հարցականի տակ դնել 400 աշխատատեղի առկայությունը երկրում, որոնց մեծ մասը այն մարզերում է, որտեղ գործազրկության բարձր մակարդակ կա…
16:22 • 06.04.20Օրավարաձով աշխատողներին հասցեական օգնություն չի տրամադրվում, դրանք միայն հայտարարություններ են. Արմավիրի բնակիչԸստ քաղաքացու՝ պետության աջակացությունը պիտի լինի արագ և հասցեական՝ հաշվի առնելով այն, որ մարզերում համապատասխան կառույցները լավ գիտեն՝ թե ովքեր դրա կարիքը ունեն, բայց այս պահին աջակցության մասին իրենք միայն հայտարարություններ են լսել:
16:14 • 06.04.20«Մենք աստիճանաբար կանցնենք կորոնավիրուսով վարակվածների՝ տնային պայմաններում բուժմանը». Վրաստանի առողջապահության նախարարՎրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ տնային պայմաններում կորոնավիրուսի բուժման պրակտիկան արդեն օգտագործվում է շատ երկրների կողմից և շատ արդյունավետ է:
16:01 • 06.04.20Վեց ոստիկան վարակվել է կորոնավիրուսով. ՀՀ փոխոստիկանապետ (տեսանյութ)Բանախոսը ներկայացնում է կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության գործողությունները։
15:58 • 06.04.20ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր թեժ գիծ՝ 011 300 114 հեռախոսահամարովՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր ԹԵԺ ԳԻԾ՝ 011 300 114 հեռախոսահամարով: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
