Պարգևավճար ստանալու ժամանակ չի, չենք ստացել. ՀՀ փոխոստիկանապետը՝ ոստիկանության ծառայողների՝ պարգևավճար ստանալու մասին (տեսանյութ)

17:18 • 06.04.20

Այս պահի դրությամբ պարգևավճար ստանալու ժամանակ չի, և չենք ստացել: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության ժամանակահատվածում շարքային և կրտսեր սպայական անձնակազմերի ծառայողները, ոստիկանապետն ու իր տեղակալները ստացե՞լ են պարգևավճարներ, թե՞ դրանք ևս փոխանցվել են վիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հավելեց, որ չի բացառվում, որ ոստիկանության բազմաթիվ ծառայողներ այդ հաշվեհամարին փոխանցումներ կատարել են: «Պարզապես ուզում եմ ասել, որ ոստիկանութուն համակարգված դրամահավաք չի եղել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրությունը սահմանվել է մարտի 16-ից, և կշարունակվի մինչև ապրիլի 14-ը: