Իրադարձային
-ից
-ը
22:33 • 16.01.20Թրամփի՝ իմփիչմենթի գործով մեղադրանքները պաշտոնապես փոխանցվել են ՍենատինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին մեղադրական հոդվածները նրա իմփիչմենթի գործընթացի շրջանակներում հինգշաբթի պաշտոնապես փոխանցվել են ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատին՝ Սենատին:
22:25 • 16.01.20Ինչ-որ անհամաչափ հաշվարկ և կողմնակալ որոշում է՝ պայմանավորված մարզպետի քաղաքական կամքով. Նունե Ավանեսյանը՝ Աչաջուրի ծննդատան փակվելու մասինՆրա դիտարկմամբ՝ եթե համեմատություններ տարվեն նախորդ տարիների ժամանակ ծննդատների գրանցած արդյունքների միջև, ակնհայտ կլինի, որ Աչաջուրը բարձր ցուցանիշ ունի:
21:52 • 16.01.20Տարոնիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է թմրամիջոց (տեսանյութ)Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
21:11 • 16.01.20Հորդորում ենք Արսեն Թորոսյանին՝ զերծ մնալ լրագրողների նկատմամբ ճնշումներից. «Մեդիա պաշտպան»Միաժամանակ հորդորում ենք լրագրողներին բժշկական հաստատություններում աշխատանք իրականացնելիս պահպանել համապատասխան նորմերը, կրել բժշկական հագուստ ու պաշտպանիչ դիմակ։
20:53 • 16.01.20Մենք ոչ թե խնդիրներ էինք քննարկում, այլ՝ արձանագրում խնդիրների լուծման ճանապարհները․ Երևանն ինքնուրույն ի զորու չէ լուծել այդ խնդիրները․ Հ.Մարությանը՝ Ն.Փաշինյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)Անդրադառնալով 2019 թվականին ապամոնտաժված սրճարանների թեմային՝ քաղաքապետը նշեց, որ ամբողջ քաղաքում գործընթացը շարունակվում է, և վերադարձվում են այգիների որոշ հատվածներ։
19:44 • 16.01.20ԱՄՆ պատժամիջոցները չեն խանգարելու հայ-իրանական տնտեսական, քաղաքական հարաբերությունների զարգացմանը. իրանագետ«Ներկայումս ԱՄՆ-Իրան հարաբերություններում, կարծես թե, ինչ-որ դադար է, սակայն ներկա պահին հույս չկա, որ այդ հարաբերությունները կկարգավորվեն, այսինքն՝ երկկողմ …
19:19 • 16.01.20«Ձեզ հովանավորողներին Աստված կպատժի»․ Ռազմիկ Աբրահամյանը՝ «Հայոց մայրեր» ՀԿ-ինԴատական նիստից հետո «Հայոց մայրեր» ՀԿ-ի անդամները, որոնք պնդում են, որ ապօրինի որդեգրվել են նաև իրենց երեխաները, Ռազմիկ Աբրահամյանին հարցրին, թե որտեղ են իրենց երեխաները։
19:07 • 16.01.204G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում Նոր տարվա նախօրեին ու առաջին օրը` նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ2019 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը:
19:02 • 16.01.20«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը». Ն. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մ. Միշուստինին՝ ՌԴ վարչապետ նշանակվելու առթիվ«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»:
18:45 • 16.01.20Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանում փակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության հետ. նրան դիմավորեց Հայկ Մարությանը (տեսանյութ)Քիչ առաջ քաղաքապետարան ժամանած վարչապետին դիմավորեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
18:23 • 16.01.20Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել. վիճակը ծանր էԶինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրությունում:
17:48 • 16.01.20Քննող մարմինը համակողմանի քննություն չի իրականացրել․ Դավիթ Խաժակյանը՝ ՀՔԾ-ի կողմից քրգործի հարուցումը մերժելու մասինԵրևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՔԾ-ի կողմից իր հաղորդման վրա քրգործ հարուցելու մերժմանը՝ նշելով, որ քննող մարմինը համակողմանի քննություն չի իրականացրել։
17:39 • 16.01.20«Дом-2» հեռուստանախագծի օպերատորը մահացել է նկարահանման հրապարակում. լրատվամիջոցներԴանիլովսկին 36 տարեկան էր, նախագծում աշխատում էր 5 տարի: Նա մասնակցել է տարբեր նախագծերի և շոուների նկարահանման աշխատանքներին:
17:34 • 16.01.20Պուտինը Մեդվեդևին նշանակել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնումՀիշեցնենք, որ նախօրեին Մեդվեդևը հայտարարել էր ՌԴ կառավարության ամբողջ կազմով հրաժարական ներկայացնելու մասին, որից հետո Պուտինը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ նրան կառաջարկի վերոնշյալ պաշտոնը:
17:25 • 16.01.20Պուտինը Միշուստինին ՌԴ վարչապետ է նշանակելԱյսօր ՌԴ պետդուման լիագումար նիստի ընթացքում հավանություն էր տվել կառավարության ղեկավարի պաշտոնում Միշուստինի թեկնածությանը, որն առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
