«Дом-2» հեռուստանախագծի օպերատորը մահացել է նկարահանման հրապարակում. լրատվամիջոցներ

17:39 • 16.01.20

Ռուսական «Дом-2» հեռուստանախագծի օպերատոր Վլադիմիր Դանիլովսկին մահացել է նկարահանման հրապարակում, հայտնում է 5-tv.ru կայքը` աղբյուրի հղումով: 

Դանիլովսկին 36 տարեկան էր, նախագծում աշխատում էր 5 տարի: Նա մասնակցել է տարբեր նախագծերի և շոուների նկարահանման աշխատանքներին:

Դանիլովսկու մահվան հանգամանքներն ու պատճառները չեն հաղորդվում: