Թրամփի՝ իմփիչմենթի գործով մեղադրանքները պաշտոնապես փոխանցվել են Սենատին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին մեղադրական հոդվածները նրա իմփիչմենթի գործընթացի շրջանակներում հինգշաբթի օրը պաշտոնապես փոխանցվել են ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատին՝ Սենատին:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, Սենատում ընդունել են Ներկայացուցիչների պալատի 7 լիազոր անդամների, որոնք գործընկերներին են փոխանցել մեղադրանքների երկու հոդվածները:
Հիշեցնենք, որ նախօրեին Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, նախօրեին քվեարկել է իմփիչմենթի քննությունը Սենատին փոխանցելու օգտին: ԱՄՆ նախագահին մեղադրում են լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքին խոչընդելու մեջ:
Նշվում է, որ ժամեր անց Սենատում տեղի կունենա ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսի երդմնակալությունը: Նրա նախագահությամբ էլ կանցկացվի իմփիչմենթի գործի քննությունը: Կերդվեն նաև Սենատի բոլոր անդամները: Այնուհետև Կոնգրեսի վերին պալատը կտեղեկացնի Սպիտակ տանը ընթացակարգի մեկնարկի մասին: Առաջին նիստը տեղի կունենա հունվարի 21-ին:










