Տարոնիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է թմրամիջոց (տեսանյութ)

21:52 • 16.01.20

Հունվարի 14-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի բնակիչներից մեկն իր տանը և օժանդակ շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոց։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Հունվարի 15-ին ոստիկանությունում քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Տարոնիկ գյուղի այդ տանն ու օժանադակ շինություններում կատարվել է խուզարկություն:

Արդյունքում՝ տանը հայտնաբերվել են ռետինե բռնակով հարմարեցված ապակե գլանակ, որի պատերի ներսից առկա է եղել մոխրացած զանգված, դեղնականաչավուն, չորացված, յուրահատուկ սուր հոտ ունեցող զանգվածով 2 փաթեթ, կանեփանման բույսի սերմեր։

Տան բակի շինությունից հայտնաբերվել է 7 փաթեթ՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված, յուրահատուկ սուր հոտով զանգվածներով։ Նույն շինությունում հայտնաբերվել են նաև կանեփանման թփեր։

Ըստ տանտիրոջ բանավոր հայտարարության՝ հայտնաբերված զանգվածները թմրամիջոցներ են, որոնք ինքն է պատրաստել իր այգում աճած և մշակված կանեփի բույսերից և պահել իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: