Իրադարձային
-ից
-ը
12:40 • 18.08.19Կառավարությունում վաղը Ամուլսարի հարցով քննարկում է հրավիրվել, նախատեսված է նաև ավտոերթ իրականացնել. Ջերմուկի բնակիչԱմուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։
12:34 • 18.08.19Սերժ Թանկյանը միացել է SaveAmulsar արշավինSystem Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է #SaveAmulsar արշավին:
12:14 • 18.08.19ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջՄոսկվայում երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը իր գործընկերոջ՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
12:05 • 18.08.19ԱՄՆ-ում թեթևշարժչային ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա, կա զոհՄիջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 4:15-ի սահմաններում: Ինքնաթիռում գտնված 3 անձանցից մեկը զոհվել է: Վթարի պահին տանը 3 մարդ է գտնվել՝ երկու կին և մեկ տղամարդ: Կանանցից մեկը ...
11:50 • 18.08.19Գեղարքունիքի մարզում 24–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառերին ու քարերին և կողաշրջվել. նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. Shamshyan.comՎթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին Սևանի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա:
11:38 • 18.08.19Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինվորների կրակոցների հետևանքով պաղեստինցիներ են զոհվելՕգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինվորների կրակոցների հետևանքով 3 պաղեստինցի է զոհվել: Սա օգոստոսի սկզբից ի վեր արդեն չորրորդ նման ...
11:27 • 18.08.19ՔԿ-ն պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը Ամուլսարի վերաբերյալ. ՀԲՃԱմուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։
11:13 • 18.08.19Անհրաժեշտ է ստոպ տալ այս վտանգավոր գործընթացը, կայացնել պետականամետ որոշում. Ամուլսարի շահագործման վերաբերյալ Դ. Սանասարյանը կոչով է դիմել Ն. ՓաշինյանինԴավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում ժամանակավորապես դադարեցված են, կոչով է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված:
11:02 • 18.08.19Volkswagen Tօuareg-ը Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում բախվել է արգելապատնեշին. կան տուժածներՕգոստոսի 18-ին՝ ժամը 01:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
10:41 • 18.08.19Աֆղանստանում հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել. առնվազն 63 մարդ է զոհվելՊայթյունը որոտացել է տեղի ժամանակով 22:40-ի սահմաններում՝ մեծաասամբ իսլամի շիա ուղղության հետևորդներով բնակեցված թաղամասում: Ականատեսների խոսքով՝ պայթյունն իրականացվել է մահապարտ ...
10:38 • 18.08.19Պուշկինո գյուղում տունն ամբողջությամբ այրվել է. խոհանոցի հատակին հայտնաբերվել է տղամարդու դիՕգոստոսի 17-ին՝ ժամը 23։09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղում այրվում է տուն։
10:25 • 18.08.19Այսօր Խաղողօրհնեքի՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն էՀայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Վերափոխումն Սբ Աստվածածնի, որը ժողովրդի մոտ ավելի լայն տարածում ունի որպես Խաղողօրհնեք, տոնվում է այսօր: Սա Տիրամորը նվիրված տոներից մեկն է, որը համարվում է ամենահինը:
09:56 • 18.08.19Վեդի-Լանջառ ավտոճանապարհի «Hyundai Sonata»-ն ընկել է ջրատարը. կան տուժածներՕգոստոսի 18-ին` ժամը 04:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
23:52 • 17.08.19Եվրահանձնաժողովի նախագահն անհապաղ հոսպիտալացվել էԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը դադարեցրել է իր արձակուրդն առողջական պատճառներով և ուղարկվել է Լյուքսեմբուրգ, որտեղ նրան անհապաղ վիրահատություն պետք է անեն:
23:44 • 17.08.19Աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք և դա Երևանն է. ՓաշինյանԵրևանի Ազատության հրապարակում կայացավ Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանդիսավոր փակման արարողությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
