Գեղարքունիքի մարզում 24–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառերին ու քարերին և կողաշրջվել. նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. Shamshyan.com
Օգոստոսի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հարությունյանը իր վարած Mercedes C180 մակնիշի 34 PD 365 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72.3-րդ կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառերին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին Սևանի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:











