Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինվորների կրակոցների հետևանքով պաղեստինցիներ են զոհվել

11:38 • 18.08.19

Օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինվորների կրակոցների հետևանքով 3 պաղեստինցի է զոհվել: Այս մասին  РИА Новости-ին հայտնել է տեղի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մուհամեդ Մահմուդը:

Ավելի վաղ իսրայելցի զինվորները հայտնել էին Անկլավի հյուսիսային հատվածին մոտեցած զինված անձանց խմբի դեմ տանկեր և ռազմական ուղղաթիռներ կիրառելու մասին:

Նշենք, որ սա օգոստոսի սկզբից ի վեր արդեն չորրորդ նման միջադեպն է: Մեկ շաբաթ առաջ իսրայելական կողմը Գազայի հատվածի սահմանը հատել փորձող 4 զինյալի էր ոչնչացրել, իսկ շաբաթ երեկոյան որսացել էր Գազայի հատվածից արձակված երեք պաղեստինյան հրթիռներից երկուսը: