ԱՄՆ-ում թեթևշարժչային ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա, կա զոհ

12:05 • 18.08.19

ԱՄՆ Նյու Յորք նահանգում Cessna 303 թեթևշարժչային ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա, հաղորդում է NBC New York-ը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 4:15-ի սահմաններում: Ինքնաթիռում գտնված 3 անձանցից մեկը զոհվել է: Վթարի պահին տանը 3 մարդ է գտնվել՝ երկու կին և մեկ տղամարդ: Կանանցից մեկը ծանր վնասվածնքներով հոսպիտալացվել է, մյուսը չի տուժել, մինչդեռ տղամարդն անհետ կորած է համարվում:

Իշխանությունների խոսքով՝ տունն ամբողջությամբ ոչնչացվել է: Զոհերի և տուժածների անունները չեն հրապարակվում: