Սերժ Թանկյանը միացել է SaveAmulsar արշավին
System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է #SaveAmulsar արշավին:
Թանկյանն իր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Փրկենք Ամուլսարը» գրառմամբ նկար:
Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
Ջերմուկի բնակիչները և ոչ միայն նրանք դեմ են հանդես գալիս այս արդյունքներին, հանրահավաքներ ու երթեր են անցկացվել:
Հանքի շահագործման դեմ հանդես եկողները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հնչում են կոչեր, որ վարչապետն այս հարցում պետականամետ դիրքորոշում որդեգրի:











