Իրադարձային
-ից
-ը
21:26 • 04.02.19Երևանի Աթենքի փողոցում մոտ 15 կիլոգրամանոց քարեր են թափվել ճանապարհի վրաՓետրվարի 4-ին՝ ժամը 15:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ կոնյակի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է...
21:19 • 04.02.19Մոսկվայում փրկարարները գտել են Նիկիտսկի բուլվարի բնակելի շենքերից մեկի խոշոր հրդեհի զոհ դարձած ևս մեկ երեխայի դիԱղբյուրը նշում է, որ զոհված երեխայի սեռը դեռ պարզ չէ, քանի որ մարմինը խիստ վնասված է: Ըստ նախնական տվյալների՝ զոհված երեխան 5-6 տարեկան է եղել:
20:43 • 04.02.19Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյի շրջանի համայնքապետարանը միաձայն որոշում է կայացրել տեղի «Մաբեթ» փողոցը կրկին վերանվանել Դադյան հայկական տոհմի անունովԱղբյուրը նշում է, որ Բաքըրքյոյի համայնքապետարանը՝ արձագանքելով տեղի բնակչության պահանջին, միաձայն որոշում է կայացրել վերադարձնել փողոցին հին անունը: Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 5-ից:
20:20 • 04.02.19Ո՞վ է ուզում դառնալ լրագրող. Tert.am-ի լրագրող Տիգրանուհի Մարտիրոսյանի սեմինարն սկսնակ լրագրողների համար (տեսանյութ)Ժամանակակից լրագրության խնդիրներից մինչև լրագրողի վարքականոն, այս ամենը նա ներկայացրեց շուրջ երկու ժամ տևած հանդիպում-զրույցի ժամանակ:
20:15 • 04.02.19Սևանում Mitsubishi-ի վարորդը վթարի է ենթարկել 38-ամյա կնոջը. shamshyan.comՓաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել...
19:52 • 04.02.19Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանն ու Արամ Աթեշյանն Անկարայում հանդիպում են ունեցել Չավուշօղլուի հետ. «Ակօս»Թեև հանդիպման առիթով պաշտոնական հայտարարություններ դեռ չեն հնչել և քննարկման հիմնական թեմաները հանրությանը հայտնի չեն՝ ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում խոսվել է նաև Պոլսո Հայոց պատրիարքի՝ տարիներ շարունակ թափուր մնացած տեղի համար...
19:11 • 04.02.19Էստոնիան Խուան Գուաիդոյին ճանաչել է Վենեսուելայի նախագահԷստոնիայում այս որոշումը բացատրում են նրանով, որ Վենեսուելայում անցած նախագահական ընտրությունները, որոնցում հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն, չեն համապատասխանել միջազգային չափանիշներին և լեգիտիմ համարվել չեն կարող:
18:46 • 04.02.19Արաքս գյուղի 6 բնակիչ թունավորվել է գազի արտահոսքիցՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը ջեռուցման կաթսայից գազի արտահոսքի հետևանքով:
18:17 • 04.02.19Քաղաքացին սպառնացել է ցած նետվել Դավթաշենի կամրջից. shamshyan.comՈստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողներին հաջողվեց կանխել այդ տղամարդու ինքնասպանության փորձը, ով տեղափոխվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
17:53 • 04.02.19ՃՏՊ-ների դեպքում համայնքի սեփականությանը պատճառված վնասները պետք է վերականգնի վթարի մեղավոր կողմը. քաղաքապետարան«Ամեն քաղաքացի պետք է իմանա, որ օրենքը խախտելով միայն իր մեքենայով չի սահմանափակվում: Այդ ամեն ինչն, ի վերջո, մենք ենք անում մեր բյուջեից, բայց իրենց սխալն ինչո՞ւ պետք է մյուս քաղաքացիներն ուղղեն: Ակնհայտ է, որ սխեման չի գործում և այդ սխեման պետք է աշխատեցնել»,- նշել է քաղաքապետը:
17:45 • 04.02.19ԱՄՆ-ում 4-ամյա երեխան մահճակալի տակ լիցքավորված ատրճանակ է գտել և կրակել հղի մոր դեմքին«Ատրճանակն ըստ պատշաճի թաքցված չի եղել, այն պարզապես դրված է եղել մահճակալի տակ ու լիցքավորված է եղել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ռայան Էբոթը:
17:17 • 04.02.19«1000 դրամների» հիմնադրամից այս տարի հատուցում կտրամադրվի նաև 2012-2014թթ.-ին հաշմանդամություն ձեռք բերած կամ զոհված զինծառայողների ընտանիքներին2018 թվականին ներդրվել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնցից առաջինի շրջանակներում ուսումնառության ավարտից հետո սպայական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել շուրջ 300 ուսանողների հետ:
17:07 • 04.02.192018-ին ՊՆ առաջնագիծը համալրվել է տեսադիտարկման սարքերով և համակարգերով, 78 հենակետ ապահովվել է մշտական ջրով, իսկ 86-ը՝ մշտական հոսանքովԲարելավվել են պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի և հանդերձավորման պայմանները, աշխատանքներ են ընթանում սննդի կազմակերպումը սննդի մատուցման մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակելու ուղղությամբ:
17:06 • 04.02.19Վրաստանում սեռական ոտնձգությունների համար տուգանքներ կսահմանվենՀամաձայն փաստաթղթի՝ սեռական բնույթի հանցանք են համարվում ոչ միայն ֆիզիկական գործողությունները, այլև արտահայտությունները, ինչպես նաև սեռական օրգանների ցուցադրումը:
16:51 • 04.02.19Էստոնիայի վարչապետին տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել Լատվիայում վայրէջք կատարել և Էստոնիա է վերադարձելԱրդյունքում Էստոնիայի վարչապետը մայրաքաղաք Տալլին է վերադարձել: Հանդիպման ժամանակ նրան կփոխարինի Լատվիայում Էստոնիայի դեսպան Արթի Հիլպուսը:
