Մոսկվայում փրկարարները գտել են Նիկիտսկի բուլվարի բնակելի շենքերից մեկի խոշոր հրդեհի զոհ դարձած ևս մեկ երեխայի դի
Մոսկվայում փրկարարները գտել են նախօրեին Նիկիտսկի բուլվարի բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով զոհված ևս մեկ երեխայի մարմին, այս մասին գրում է gazeta.ru-ն:
Հայտնի է, որ հրդեհի զոհերի ընդհանուր թիվն այսպիսով հասել է 8-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի, այդ թվում՝ մեկ անչափահասի մահվան մասին:
Աղբյուրը նշում է, որ զոհված երեխայի սեռը դեռ պարզ չէ, քանի որ մարմինը խիստ վնասված է: Ըստ նախնական տվյալների՝ զոհված երեխան 5-6 տարեկան է եղել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է tert.am-ը, հրդեհը բռնկվել է Նիկիտսկի բուլվար 12 հասցեում՝ բնակելի շենքի հինգերորդ հարկի բնակարաններից մեկում և շատ արագ տարածվել, քանի հարկերի միջև կան փայտյա կառուցատարրեր:
Նիկիտսկի բուլվար 12 հասցեում գտնվող բնակելի շենքը կառուցվել է 1912 թվականին և համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ: Շենքում եղել է ավելի քան 100 բնակարան:










