Քաղաքացին սպառնացել է ցած նետվել Դավթաշենի կամրջից. shamshyan.com

18:17 • 04.02.19

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մի քաղաքացի անցել էր Դավթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվելով ինքնասպան լինել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողներին հաջողվեց կանխել այդ տղամարդու ինքնասպանության փորձը, ով տեղափոխվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ոստիկանությունը պարզում է այդ տղամարդու ինքնությունն ու դրդապատճառը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: