Իրադարձային
-ից
-ը
12:45 • 18.12.18Քաջարան-Կապան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կա տուժածՄինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածը՝ Լ. Գ.-ն (ծնված 1952 թ.) հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
12:26 • 18.12.18Բացահայտվել է Նորվեգիայի քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը. 3 անձ ձերբակալվել է. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Նորվեգիայի Թագավորության...
12:22 • 18.12.18Գներ և ֆինանսական կայունություն. ԿԲ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը (տեսանյութ)ԿԲ ֆինանսական համակարգի կայնության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը և ԿԲ խորհրդի անդամ Ստեփան Ստեփանյանը նախ ներկայացնում են կայունության վերաբերյալ իրենց դիտարկումները, ապա կպատասխանեն լրագրողների հարցերին։
11:57 • 18.12.18Ֆրանսիան կշարունակի աջակցել ՀՀ-ին բարեփոխումների իրականացման գործում. Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին«Ֆրանսիայի Հանրապետության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր քաղաքական կուսակցության արձանագրած հաջողության առթիվ։ Ընտրական այս գործընթացն ի ցույց դրեց հայ ժողովրդի ...»։
11:53 • 18.12.18Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ԴատախազությունՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել:
11:20 • 18.12.18ԱԺ ընտրությունների օրը ստացված 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքով . ՔԿՔրեական գործերից մյուսն էլ հարուցվել էր Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում՝ գույքին վնաս պատճառելու կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով ընտրական իրավունքի ...
10:41 • 18.12.18Հունգարիայում ցուցարարները շրջափակել են պետական հեռուստատեսության շենքըԸնդդիմադիրները մեղադրել են MTVA-ին «ծախված» լինելու համար: Նրանց խոսքով՝ պետական հեռուստատեսությունը Օրբանի մասնավոր հեռուստաընկերությունը չէ, այլ հունգարացի ժողովրդի հեռուստատեսություը, որը ֆինանսավորվում է նրանց հարկերից:
10:35 • 18.12.18ՊՆ զորամասից հրազենային վնասվածքով հոսպիտալացված 19-ամյա զինվորի վիճակը ծանր էԴեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ տեղափոխված զինվորի վիճակը ծանր է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
10:11 • 18.12.18ՊՆ զորամասերից մեկի զինվորը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ. shamshyan.comԴեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ ...
07:03 • 18.12.18Ալեք Բոլդուինը Թրամփի ընտրվելը կապել է հնդկացիների սպանության և ԱՄՆ-ի գործած այլ մեղքերի հետՀոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Ալեք Բոլդուինը կարծում է, որ Դոնալդ Թրամփը նախագահ է դարձել, քանի որ մինչ այդ Միացյալ Նահանգները «մեղքեր» է գործել: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
06:32 • 18.12.18Նյու Յորքի նահանգապետը կողմ է հանդես եկել մարիխուանայի օրինականացմանըՆյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հաջորդ տարի օրենսդիր ժողովին (մարզի խորհրդարան) կներկայացնի օրինագիծ՝ առաջարկելով օրինականացնել է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը:
05:59 • 18.12.18ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող բանաձև է ընդունելՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող բանաձև է ընդունել, հաղորդում է РИА Новости-ն:
04:59 • 18.12.18Ստրասբուրգի հրաձգի հարազատներից մեկին մեղադրանք է առաջադրվել. լրատվամիջոցներՖրանսիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում հրաձգություն կազմակերպած Շերիֆ Չեկատի հարազատներից մեկին, հաղորդում է BFM հեռուստաալիքը:
02:58 • 18.12.18ՌԴ-ն Սիրիայում կրկին հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր է արձանագրելԻդլիբյան դեէսկալացիայի գոտում գործող զինյալները բազմիցս գնդակոծել են սիրիական Լաթաքիա և Համա նահանգներն ու Հալեպ քաղաքը: Այս մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը:
01:26 • 18.12.18Երևանի Ֆուչիկի փողոցում բախվել են Toyota Corolla-ն, Nissan-ը և Volkswagen-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.comԴեկտեմբերի 17-ին ժամը 18:00-ի սահմաններում Երևանի Ֆուչիկի փողոցում՝ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության շենքի հարևանությամբ, բախվել են Toyota Corolla մակնիշի, Nissan մակնիշի և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
