Իրադարձային
-ից
-ը
23:35 • 18.12.18Ֆրանսիական ոստիկանությունը պատրաստվում է սեփական բողոքի ակցիայի՝ սպառնալով «կապույտ բաճկոնների» զանգվածային ցույցերովՆման ճգնաժամային իրավիճակ ոստիկանական համակարգում ստեղծվել է «դեղին անթև բաճկոնների» ցույցերից հետո, որոնք հաճախ վերածվում էին ոստիկանների հետ բախումների: Արհմիությունները հայտարարել են, որ այսօրվանից
23:15 • 18.12.18Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում. Մամեդյարով«Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանն առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը չէր հաջողվում շատ երկար ժամանակ: Մենք փնտրելու ենք հակամարտության լուծման ուղիները, Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է...
20:44 • 18.12.18Տոմսկի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՌուսաստանի Դաշնության Տոմսկ քաղաքում հրդեհ է բռնկվել տեղի «Ստրոյպարկ» առևտրի կենտրոնում, այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը: Հայտնի է, որ քաղաքի Վերշինինա փողոցի վրա գտնվող առևտրի կենտրոնից տարհանվել են ներսում գտնվող բոլոր մարդիկ
20:03 • 18.12.18Խենթ հոգեբանությամբ մարդկանց շահարկումներ են, դրամաշնորհը տրվել է թիմին 3 տարվա համար. Դավիթ Բաբայանը` 6 միլիոն դրամ դրամաշնորհ ստանալու մասինԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Արցախի Հանրապետության պետական բյուջեից 6 միլիոն դրամ է ստացել Ադրբեջանի աշխարհաքաղաքականության մասին աշխատություն գրելու համար: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ԱՀ «Ազգային վերածնունդ»...
19:25 • 18.12.18Կեմերովոյի մանկապարտեզներից մեկում «Ձմեռ պապը» մահացել է հենց Ամանորի հանդիսության ժամանակՌուսաստանի Կեմերովո քաղաքի մանկապարտեզներից մեկում Ձմեռ պապի հանդերձանքով տղամարդը մահացել է հենց ամանորյա հանդիսության ժամանակ: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը:
19:05 • 18.12.18Քաղաքական հետբեմային քննարկումները օգուտ չեն տալիս բյուջեին, առաջարկում եմ քննարկել բյուջեի հոդվածները դրանց հիմնավորումներով. փոխքաղաքապետ (տեսանյութ)Այսօր մանկապարտեզներում իր հերթին սպասում է 5000 երեխա: Այս մասով մանկապարտեզներում նախատեսում ենք նոր լայնածավալ ծրագիր: Արդեն հաջորդ տարի 1000 երեխա չի սպասի իր հերթին, այլ հնարավորություն կստանա հաճախել...
17:08 • 18.12.18Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձիՔննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը բավարարվել է՝ միաժամանակ թույլատրելի համարելով նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:
17:02 • 18.12.18Լոռու մարզում գազի արտահոսքից քաղաքացիներ են թունավորվելԴեկտեմբերի 17-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթոլոգիա թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1958 թ. ծնված Գենյա Ա.-ն, 1989 թ. ծնված Անուշ Օ.-ն, 2012 թ. ծնված Արտակ...
16:47 • 18.12.18Երևանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊԸ-ները խուսափել են հարկերից՝ պետությանը պատճառելով ավելի քան 425 մլն դրամի վնաս. ՊԵԿԸնկերությունների ղեկավար անձանց կողմից ընդունվել են հարկերից խուսափելու փաստը, ինքնակամ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, ինչի արդյունքում առաջացրել ավելի քան 425 միլիոն դրամի լրացուցիչ...
16:07 • 18.12.18Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ԺՊՀեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին լուրը հաստատեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էմմա Հակոբյանը:
15:46 • 18.12.18Հարուցվել է քրգործ՝ ՊՆ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվԴեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
14:37 • 18.12.18ՌԴ Պետդուման քաղաքացիության տրամադրման կարգի պարզեցման մասին օրենք է ընդունելՕրենքը նախագահին հնարավորություն է տալիս որոշելու, թե որ օտարերկրացիներն ունեն պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք:
14:17 • 18.12.18Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել Ղրիմի հարցով հակառուսական բանաձևինՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է Ուկրաինայի ներկայացրած բանաձևը, որը վերաբերում է Ռուսաստանի կողմից Ղրիմը, Սևաստոպոլը, ինչպես նաև Սև և Ազովյան ծովերը մասնակիորեն ռազմականացնելուն: Բանաձևին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19 երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը: Մինչդեռ հարևան ...
14:00 • 18.12.18«Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը արդարացվել և ազատ է արձակվել դատարանի դահլիճից. «Փաստինֆո»Դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը, արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
13:13 • 18.12.18Մանվել Գրիգորյանին պատանդի կարգավիճակում դանդաղ մահվան են հասցնում. պաշտպան«Մի կողմ թողնելով ստուգումների իրավաչափությունը և հայտնաբերած ենթադրյալ խախտումները՝ վարույթ իրականացնող մարմնին հարցնում ենք` որքա՞ն կարող են կազմել ենթադրյալ ֆինանսական խախտումները, ասում են՝ մաքսիմում 1 մլրդ դրամ, պետությանն ենք նվիրաբերում 5 անգամ ավել արժողությամբ ...»։
