Կեմերովոյի մանկապարտեզներից մեկում «Ձմեռ պապը» մահացել է հենց Ամանորի հանդիսության ժամանակ

19:25 • 18.12.18

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի մանկապարտեզներից մեկում Ձմեռ պապի հանդերձանքով տղամարդը մահացել է հենց ամանորյա հանդիսության ժամանակ: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Կեմերովոյի Լենինյան թաղամասի «Տավոսոչկա» մանկապարտեզում: Նշվում է, որ մահացածը 67 տարեկան էր:

Մանկապարտեզի աշխատակիցները պատմել են, որ «Ձմեռ պապը» գանգատվել է կրծքավանդակի շրջանում սուր ցավերից, ինչից հետո նրա համար շտապօգնություն են կանչել: Տղամարդը, սակայն, մահացել է մինչ բժիշկների ժամանելը:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում: