Ֆրանսիական ոստիկանությունը պատրաստվում է սեփական բողոքի ակցիայի՝ սպառնալով «կապույտ բաճկոնների» զանգվածային ցույցերով
Ֆրանսիական ոստիկանության աշխատակիցների արհմիությունները սպառնում են նախաձեռնել սեփական բողոքի ակցիաներ, եթե իշխանությունները չմեղմացնեն իրավապահների աշխատանքային պայմաններն ու չստանան պաշտոնի որոշակի բարձրացումներ, գրում է Associated Press գործակալությունը:
Նման ճգնաժամային իրավիճակ ոստիկանական համակարգում ստեղծվել է «դեղին անթև բաճկոնների» ցույցերից հետո, որոնք հաճախ վերածվում էին ոստիկանների հետ բախումների: Արհմիությունները հայտարարել են, որ այսօրվանից կաշխատեն թուլացված ռեժիմով, իսկ վաղը կանցկացնեն «կապույտ բաճկոնների» բողոքի ակցիա: Ի դեպ, կապույտը խորհրդանշում է ոստիկանների պաշտպանական հագուստը, որը նրանք կրում են ցույցերի ժամանակ:
Արհմիությունները նաև կոչ են արել ոստիկաններին բողոքի ակցիայի շրջանակներում արձագանքել միայն արտակարգ դեպքերում: Այդպիսով, բողոքի ակցիայի նախաձեռնողները փորձում են ազդել կառավարության սպասվող նոր որոշման վրա, ըստ որի՝ 2019-ի բյուջեով նախատեսվում է 62 մլն եվրոյով կրճատել իրավապահ մարմինների վրա ծախսվող գումարները:










