«Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը արդարացվել և ազատ է արձակվել դատարանի դահլիճից. «Փաստինֆո»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հրապարակվեց Չարբախում՝ գեղեցկության սրահում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը։
Այս մասին հայտնում է Փաստինֆոն:
Դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը, արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվեց պատժի կրումից, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Ալիկ Բանդուրյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը), իսկ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
Սակայն դատարանը վերջինիս մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածով, դատապարտեց 4 տարվա ազատազրկման և համաներումով ազատեց: Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես արդարացվեց: Մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Գևորգ Գեւորգյանը միջնորդել էր Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8, Չարբախցի Գեղամին՝ 14, իսկ Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










