Նյու Յորքի նահանգապետը կողմ է հանդես եկել մարիխուանայի օրինականացմանը
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հաջորդ տարի օրենսդիր ժողովին (մարզի խորհրդարան) կներկայացնի օրինագիծ՝ առաջարկելով օրինականացնել է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը, գրում է TACC-ը՝ հղում անելով քաղաքական գործչի թվիթերյան էջին:
«Մեզ մոտ գործում է երկու քրեաիրավական համակարգ: Դրանցից մեկը հարուստ մարդկանց համար է, երկրորդը՝ մյուսների: Դրան վերջ կդրվի», - հայտարարել է Կուոմոն՝ կոչ անելով «մեկընդմիշտ» օրինականացնել մարիխուանայի կիրառությունը մեծահասակների համար:
Այս պահի դրությամբ բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը թույլատրված է ԱՄՆ-ի նահանգներից 10-ում, ինչպես նաև Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան): Եվս 33 նահանգում կանեփի վաճառքը բժշկական նպատակներով չի համարվում օրենքի խախտում:










