Երևանի Ֆուչիկի փողոցում բախվել են Toyota Corolla-ն, Nissan-ը և Volkswagen-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ֆուչիկի փողոցում՝ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության շենքի հարևանությամբ, բախվել են Toyota Corolla մակնիշի 34 CR 193 համարանիշի, Nissan մակնիշի 35 FԼ 408 համարանիշի և Volkswagen մակնիշի 08 OՍ 221 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարահտրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ականատեսների խոսքով՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, այնուհետև՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










