ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող բանաձև է ընդունել

05:59 • 18.12.18

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող բանաձև է ընդունել, հաղորդում է РИА Новости-ն:

Փաստաթղթում նշվում է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները դատապարտում են Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների «կանոնավոր», «տարածված» և «կոպիտ» խախտումները:

Գլխավոր վեհաժողովը նաև մտահոգություն է հայտնել «կտտանքների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի տեսակների» մասին ստացվող հադորդագրությունների վերաբերյալ և կոչ է արել հյուսիսկորեական իշխանություններին «հարգել մարդու բոլոր իրավունքներն» ու «անմիջապես դադարեցնել» խախտումները: