Իրադարձային
-ից
-ը
00:55 • 14.12.18Արթիկում կալանավոր տեղափոխող УАЗ ը վրաերթի է ենթարկել երկու դպրոցականի և բախվել պատին․ կան վիրավորներ. shamshyan.comԱրթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցի 3/8 հասցեի դիմաց Գյումրի քաղաղի բնակիչ Չապլին Մարտիրոսյանը իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել14-ամյա Արմեն Նահապետյանին և 13-ամյա Սեյրան Արշակյանին:
23:22 • 13.12.18ԱԺ ընտրություններում «Իմ քայլի» հաղթանակի կապակցությամբ Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարըՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
22:07 • 13.12.18Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուցԱմերիկայի «Հայ դատի» հանձնախումբը թվիթերյան հայտարարություն է հրապարակել՝ ԱՄՆ դաշնային կառավարության պաշտոնյաներին կոչ անելով ազնվորեն խոսել Ցեղասպանության մասին:
21:51 • 13.12.18Սենատի հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնումԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչպես նաև Իրլի Լիտցենբերգերի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
21:21 • 13.12.18Սյունիքում բախվել են ավտոմեքենան ու ավտոբուսը. 3 հոգի մահացել է, կան վիրավորներ (լրացված)Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը:
21:11 • 13.12.18Երևանի Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներՍ. Գ.-ն (ծնված 1986 թ.) այրվածքներով և ծխահարված տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ա. Մ.-ն այրվածքներով՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
20:09 • 13.12.18Վրաստանի վարչապետը շնորհավորել է Ն. Փաշինյանին «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
19:58 • 13.12.18Այդպիսի հայտարարությունը ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, այլև ատելություն է մտցնում․ Ա. Գևորգյանի փաստաբանը՝ ՀՔԾ պետի հայտարարության մասինՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ և անդրադարձել իրեն առնչվող մեղադրանքին, սակայն ներկա պահին բովանդակությունը չեմ կարող ամբողջությամբ հրապարակել։
18:22 • 13.12.18Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբԼիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և վստահություն...
17:50 • 13.12.18Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունն ավարտվեց, որոշումը կհրապարակվի վաղըԱրմեն Գևորգյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունն ավարտվեց։ Լրագրողների հետ զրույցում Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանի գործով դատավորը որոշումը կհայտարարի վաղը։ Նշենք, որ նիստը հետաձգվել էր 2 ժամով, սակայն ընդմիջումից հետո էլ Արմեն ...
17:26 • 13.12.18Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար. ՔԿՁեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1975 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 266-րդ հոդվածի 1-ին մասով:
16:14 • 13.12.18Թրամփի վարչակազմը չի աջակցի Խաշոգջիի սպանության բացահայտմանը. The Washington PostՍակայն ըստ The Washington Post-ի՝ Խաշոգջիի սպանության անպատիժ մնալն ԱՄՆ-ի համար ոչ միայն անհաջողություն է բարոյական տեսակետից, այլև բաց թողնված հնարավորություն:
16:10 • 13.12.18Վաչագան Ղազարյանի դրամական միջոցներն ու գույքը գտնվում են կալանքի տակ, 6 մլն դոլար պետությանը փոխանցելու հարցը կլուծվի քր. դատ. ընթացակարգերով. ՀՔԾ«Վաչագան Ղազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դրված է կալանք, և ինչպես այդ գումարի, այնպես էլ արգելանքի տակ գտնվող նրան պատկանող մոտ մեկ տասնյակ անշարժ գույքերի հետ կապված հարցերը կքննարկվեն և կլուծվեն քրեական ...»:
16:04 • 13.12.18Բարաք Օբաման պարգևատրվել է Ռոբերտ Քենեդիի անվան մրցանակով (լուսանկարներ)Բարաք Օբաման Նյու Յորքում կայացած միջոցառման շրջանակում արժանացել է Ռոբերտ Քենեդու անվան Ripple of Hope մրցանակի, որը շնորհվում է սոցիալական փոփոխություններին նպաստած քաղաքական առաջնորդներին, հայտնի դեմքերին:
15:39 • 13.12.18Նոր Գեղիում դանակահարության դեպք է գրանցվել«Այսօր՝ ժամը 14:20-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ...
