Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը թվիթերյան հայտարարություն է հրապարակել՝ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության պաշտոնյաներին կոչ անելով ազնվորեն խոսել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի մասին և չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց:
«Եթե աշխատում եք ԱՄՆ դաշնային կառավարության համար, Twitter-ում օգտագործեք «Հայոց», «Ցեղասպանություն» բառերը (#Armenian #Genocide)», - ասվում է ԱՆԿԱ-ի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը դիմել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ խնդրելով արձագանքել, եթե Առաջին աշխարհամարտի ժամանակ միլիոնավոր հայ նահատակների ցեղասպանության մասին ազնվորեն խոսելն ԱՄՆ կառավարական պաշտոնյայի համար կարող է աշխատանքից հեռացման առիթ հանդիսանալ:










